480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Scorpions խումբը կարծում է, որ երաժշտությունը պետք է կապ չունենա քաղաքականության հետ
21:31
12 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երաժշտությունը պետք է կապ չունենա քաղաքականության հետ, կարծում են Scorpions լեգենդար գերմանական խմբի մասնակիցները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խումբը Մոսկվա է այցելել համույթի 50–ամյակի կապակցությամբ Ռուսաստանում կազմակերպվող հոբելյանական հյուրախաղերի շրջանակում, որոնք կտևեն մայիսի 14–ից մինչև հունիսի 7–ը։ Խումբը ելույթ կունենա Նովոսիբիրսկում (մայիսի 14), Տյումենում (մայիսի 16), Եկատերինբուրգում (մայիսի 18), Պերմում (մայիսի 20), Ուֆայում (մայիսի 29), Կազանում (մայիսի 31), Նիժնի Նովգորոդում (հունիսի 3), Վորոնեժում (հունիսի 5), Կրասնոդարում (հունիսի 7)։ Մոսկովյան համերգը տեղի կունենա մայիսի 27–ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, Սանկտ Պետերբուրգում խումբը ելույթ կունենա մայիսի 25–ին Սառցե պալատում։

«Մենք շատ ջերմ ենք վերաբերվում Ռուսաստանին, հաճույքով ենք հերթական անգամ այցելել Ռուսաստան։ Չնայած քաղաքական լարված իրավիճակին, կարծում ենք, որ երաժշտությունը պետք է կապ չունենա քաղաքականության հետ, այն առանձին է, քաղաքականությունը` առանձին։ Երաժշտությունը միավորում է աշխարհի մարդկանց», – Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասել է խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու՞ հյուրախաղերի ցանկում չեն ներառվել Ղրիմի քաղաքները, մասնավորապես` Սևաստոպոլը, Մայնեն նշել է, որ հյուրախաղերի հետ կապված հարցերով զբաղվել են կազմակերպիչները, սակայն երաժիշտները չեն բացառում մի օր Սևաստոպոլում համերգ տալու հնարավորությունը։

Scorpions–ի համերգների ծրագրում ներառված են «Return to Forever» (2015) վերջին` հոբելյանական ալբոմի երգերը և խմբի «ոսկե» հիթերը։ Մայնեն բազմաթիվ անակնկալներ է խոստացել ռուս երկրպագուների համար։

Scorpions հաննովերյան խումբը հիմնադրվել է 1965թ.–ին կիթառահար Ռուդոլֆ Շենկերի կողմից։ 1969թ.–ին խմբին է միացել վոկալիստ Կլաուս Մայնեն։ Խմբի ներկա կազմում, բացի Շենկերից և Մայնեից, հանդես են գալիս նաև կիթառահար Մաթիաս Յաբսը, թմբկահար Ջեյմս Կոտակը, բաս կիթառահար Պավել Մոնչիվոդան։ Խումբն աշխարհին հայտնի հիթեր է նվիրել, օրինակ` Rock You Like a Hurricane–ը և Wind of Change–ը, որոնք վաճառվել են ավելի քան 100 մլն օրինակով։ Այս երգերը կատարվել են 5000 համերգների ժամանակ աշխարհի ավելի քան 80 երկրում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: