481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Արտ Ֆեստ» երրորդ փառատոնը
21:36
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացած «Մեկ արքայի թատրոն» պիեսով Երևանում երկուշաբթի մեկնարկել է «Արտ Ֆեստ» հանրապետական երրորդ բաց փառատոնը ։

«Ներկայացված են մի քանի ոլորտների աշխատանքներ` թատերարվեստ, կինոյի արվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, գեղանկարչություն, լուսանկար և քանդակ։ Այս տարի կան նաև նոր ոլորտներ` վոկալ արվեստ, դիզայն և դեկորացիաներ»,– լրագրողներին ասաց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը։

Ըստ նրա, այս տարի առավել ակտիվ են Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիսի մարզերի ստեղծագործական գործիչները։

«Առաջին տարի փառատոնին մասնակցել է 130 մարդ, մեկ տարի անց` 200, իսկ այս տարի ունենք 350 մասնակիցներ Հայաստանից և մարզերից»,– ավելացրեց Բարսեղյանը։

Փառատոնի բացմանը ելույթ ունեցավ նաև «Տորդա» վրացական ժողովրդական անսամբլը` կատարելով երկու ազգային երգ, որոնք հանդիսատեսը շատ լավ ընդունեց։ Անսամբլի ղեկավարն անձամբ վրացական գինի նվիրեց Էրիկ Բարսեղյանին։

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն իր հերթին ավելացրեց, որ հանդիսատեսի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ տարեցտարի աճում է։

«Մենք ցանկանում ենք, որ երաժիշտները, նկարիչները, դերասանները հանդիպեն միմյանց որպես մեկ ամբողջական մշակութային սերունդ` սեփական կենսագրությունը սկսելու համար»,– նշեց Մուրադյանը։

Փառատոնը մրցութային բնույթ է կրում։ Դրան մասնակում են 16-35 տարեկան առանձին կատարողներ և ստեղծագործական խմբեր։

Հաղթողներին որոշում է պրոֆեսիոնալ հանձնաժողովը։ 

Փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։