478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 2016թ.–ի Վեհաժողովը կանցկացվի Երևանում
14:09
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը 2016թ. տեղի կունենա Երևանում: Որոշումն ընդունվել է մայիսի 8-ին Իտալիայում ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովին, հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային կենտրոնի մամուլի ծառայությունից:

Վեհաժողովը 1957թ.–ին հիմնադրված ֆեդերացիայի գլխավոր միջոցառումն է: Կազմակերպությունը 6 աշխարհամաս ներկայացնող 115 անդամ ունի, այդ թվում` Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որը ֆեդերացիայի կազմում ընդգրկվել է 2013թ.–ին՝ դառնալով միակ հայկական մրցույթը, որը ֆեդերացիայի գոյության ընթացքում ընդգրկվել է նրա կազմում:

Ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016թ.–ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն: Մինչ այս այն անցկացվում էր երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, Հայաստանի մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-ից 14-ը Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: