478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ալեքսանդր Մորոզով. նվիրվում է Մեծ պատերազմի մեծ վետերաններին
18:49
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդային և ռուս կոմպոզիտոր, էստրադային երգիչ, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Մորոզովն ուրբաթ համերգ է ունեցել Երևանի «Մոսկվայի տանը»` նվիրված Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։

Ստեղծագործական գործունեության 40 տարվա ընթացքում Մորոզովը գրել է ավելի քան 1000 երգ, որոնց թվում են «Ալ արշալույսը», «Իմ սենյակում լուսավոր է», «Հոգիս ցավում է», «Կապտաթև աղավնի» և շատ այլ սիրված երգեր։ Իր ստեղծագործությունները նա գրել է` համագործակցելով տաղանդավոր բանաստեղծների հետ, որոնց թվում են Անատոլի Պոպերեչնին, Լեոնիդ Դերբենյովը և ուրիշներ։

Ալեքսանդր Մորոզովի երգերը երգում են խորհրդային և ռուսական էստրադայի աստղերի չորս սերունդներ` Իոսիֆ Կոբզոնը, Ալլա Պուգաչյովան, Միխայիլ Շուֆուտինսկին, Սոֆյա Ռոտարուն, Վալերի Լեոնտևը, Ֆիլիպ Կիրկորովը, Էդիտա Պիեխան, Լև Լեշչենկոն, Նադեժդա Բաբկինան, Նիկոլայ Բասկովը, Տաիսիա Պովալին, Լոլիտան, Վիտասը, Պելագեան և ուրիշներ։

Մաեստրոյի երևանյան համերգն ընդմիշտ կհիշվի հանդիսատեսի կողմից պրեմիերաների առատությամբ և ջերմությամբ։ Մասնավորապես, «Կարևոր օր» երգի պրեմիերան տեղի ունեցավ հենց Երևանում։ Իսկ վաղը երգը կհնչի Մոսկվայում նախատեսված Հաղթանակի շքերթին։

Համերգին, բացի մաեստրոյից, մասնակցեցին նրա կինն ու պրոդյուսերը` Մարինա Պարուսնիկովան և ռուս դերասան Պավել Գրեբեննիկովը։

Համերգից հետո Մորոզովը պատասխանեց «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցերին։

– Ստեղծագործական գործունեության ընթացքում Դուք աշխատել եք բավականին հետաքրքիր մարդկանց հետո։ Ո՞ր պահերն են ամենաշատը հիշվել և ինչու՞

– Ամենաուրախն այն պահերն էին, երբ իմ երգերն արժանանում էին բարձր մրցանակների։ Ես «Տարվա երգ» փառատոնի բազմակի մասնակից եմ։ Շատ ուրախ եմ, որ աստղերից շատերը այդ փառատոնի եզրափակչում կատարել են հենց իմ երգերը։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ նա ինձ կապեց հռչակավոր կատարողների հետ։ Վաղուց գոյություն չունի Խորհրդային Միությունը, սակայն առաջին անգամ գալով Երևան` շատ հաճելի է իմանալ, որ իմ երգերը չեն մոռացվել, դահլիճը հիշում էր դրանք։

– Ի՞նչ է նշանակում Հաղթանակի օրը Ձեզ համար, մի մարդու, ով ծնվել է պատերազմից հետո։ Ո՞րն է Մեծ հաղթանակի 70–ամյակին նվիրված Ձեր «Մեծ օր»  սկավառակի հիմնական ուղերձը։

– Իմ սկավառակը ես նվիրել եմ իմ վետերան հայրիկին, ով Փառքի երկու շքանշանների ասպետ է, վերջերս նշել է իր 90–ամյակը։ Դա մեծ երջանկություն է կոմպոզիտոր որդու համար Հաղթանակի 70–ամյակին հորը նվիրել սեփական ստեղծագործությունը։ Շատ ուրախ եմ, որ երգերից շատերն այսօր առաջին անգամ հնչեցին այս հիանալի դահլիճում, և որ դրանք այդքան ջերմ ընդունվեցին հանդիսատեսի կողմից։ Ես անպայման տպավորություններս կպատմեմ հորս։

– Ձեր երգերի թեման շատ բազմազան է։ Ի՞նչն է կոմպոզիտոր Մորոզովին հոգեհարազատ։

– Ինձ, իհարկե, առաջին հերթին հոգեհարազատ են լիրիկական երգերը, սրտից բխող երգերը, որոնք իրենց տեղն են գտնում մարդկանց հոգիներում և սրտերում, որոնք ուզում ես ոչ միայն լսել, այլ նաև երգել։ Դա ամենամեծ մրցանակն է, երբ ինձ հաջողվում է գրել նման երգեր, երբ ժողովուրդը դրանք երգում է։ Այդ պատճառով, իմ կարծիքով, իմ երգերի լավագույն կատարողը հանդիսատեսն ու ժողովուրդն է, ով սեղանի շուրջ երգում է Մորոզովի երգերը։

– Ձեր անձնական կյանքը նույնքան բուռն է և հագեցած անսպասելի շրջադարձերով, որքան Ձեր ստեղծագործությունը (կոմպոզիտորը երեք անգամ ամուսնացած է եղել)։ Ինչո՞վ եք ոգեշնչվում։

– Ոգեշնչումը ներդաշնակության մեջ է։ Ես գուցե միանգամից չեմ հանդիպել իմ երկրորդ կեսին, քանի որ չափազանց շատ էի տարված ստեղծագործական գործունեությամբ և ավելի քիչ ուշադրություն էի դարձնում անձնական կյանքիս։ Սակայն միշտ զգացել եմ, որ իսկական ընկերոջ կարիք ունեմ, ով ինձ հետ կկիսեր իմ բոլոր մտքերն ու մտահղացումները։ Եվ ահա ճակատագիրը ինձ նվիրեց նման հանդիպում։ Մենք Մարինա Պարուսնիկովայի հետ արդեն ավելի քան 10 տարի միասին ենք։ Նա ոչ միայն դարձավ իմ պրոդյուսերը, այլ նաև երգում է ինձ հետ։ Մենք ընտանեկան դուետ ենք ստեղծել` «Մաեստրոն և Մարինան»։ Սակայն երբ նրան հարցնում են, թե ինչու սկսեց երգել, նա պատասխանում է, – «Ես երգչուհի չեմ, պարզապես ամուսնուս եմ օգնում»։ 

– Վլադիմիր Շայինսկուն են պատկանում հետևյալ տողերը. «Կարող եմ գրավել ցանկացած կնոջ, պարզապես նրան պետք է մոտեցնել դաշնամուրին»։ Ո՞րն է արտիստի մոգությունը։

– Արտիստի մոգությունը գուցե անկեղծությունն է, որպեսզի մարդիկ, որոնց համար  ելույթ ես ունենում, կասկածի նշույլ անգամ չունենան, որ դա անում ես ի սրտե` ցանկություն ունենալով նրանց դարձնել փոքր–ինչ ավելի լավ, բարի... Սակայն քանի որ հիմա իմ կողքին կանգնած է Մարինան, ես կցանկանայի, որպեսզի մեր հաճելի և անսպասելի հարցազրույցի վերջում նա մի քանի խոսք ասեր։

Մարինա Պարուսնիկովան իր հերթին շնորհավորեց բոլորին Մեծ տոնի` մայիսի 9–ի կապակցությամբ և մաղթեց խաղաղություն և սեր։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին:
16:37
05 Սեպտեմբերի 2017
Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում
Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։
19:52
04 Սեպտեմբերի 2017
Ֆրանսիացի կոմպոզիտոր Դյուպլեսիի երաժշտությունը հնչել է Գանձասարում (ՎԻԴԵՈ)
Նկարահանել է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը։