485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հաղթանակի օրվա կապակցությամբ Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա հայտնի ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Մորոզովի համերգը
16:03
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Մոսկվայի տուն» մշակութա–գործարար կենտրոնի կինոհամերգային դահլիճում մայիսի 8–ին տեղի կունենա Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Մորոզովի համերգը` նվիրված է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին, հաղորդում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։

Համերգին կմասնակցեն նաև երգչուհի Մարինա Պարուսնիկովան և Մոսկվայի «Սֆերա» դրամատիկական թատրոնի դերասան Պավել Գրեբեննիկովը։ Համերգի ծրագրում ներառված են այնպիսի հայտնի երգեր, ինչպես` «Վետերանների երգը», «Այգուն նայող պատուհաններով տնակը», «Էշելոնները» և այլն։

Կհնչեն նաև Դավիթ Սամոյլովի «Ճակատագրական քառասնականները», Կոնստանտին Սիմոնովի «Դու հիշում ես, Ալյոշա, Սմոլենշչինայի ճանապարհները», Թաթուլ Հուրյանի «Վերադարձ» բանաստեղծությունները։

«Ալեքսանդր Մորոզովն ու Մարինա Պարուսնիկովան պատրաստել են հագեցած ծրագիր, որը լավ նվեր կդառնա Հայրենական պատերազմի վետերաններին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համերգը կսկսվի մայիսի 8–ին` ժամը 14։00–ին։ Մուտքն ազատ է։

Ալեքսանդր Մորոզովը հայտնի ռուս կոմպոզիտոր է, ավելի քան 1000 երգերի հեղինակ, որոնք հայտնի են դարձել 20–րդ դարի 70–ականներին, 80–ականներին, 90–ականներին Խորհրդային Միության տարածքում, իսկ հետո նաև ԱՊՀ երկրներում։ Նա այնպիսի հայտնի երգերի հեղինակն է, ինչպիսիք են` «Հոգիս ցավում է», «Քարերի վրայով», «Ախ մայրիկ, մայրիկ» և այլն։ Խորհրդային և ռուսական էստրադային աստղերի չորս սերունդներ կատարել են Ալեքսանդր Մորոզովի երգերը։

Նրա ստեղծագործական կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում Հայրենական պատերազմի թեման։ Մաեստրոյի հայրը պատերազմի վետերան է, Փառքի երկու շքանշանների ասպետ է, նա մինչ օրս ողջ է։ Նրան և բոլոր վետերաններին լեգենդար կոմպոզիտորը նվիրել է «Հայրիկիս վալսը» նոր երաժշտական շարքը։

Պավել Գրեբեննիկովը Մոսկվայի «Սֆերա» դրամատիկական թատրոնի դերասան է, ասմունքող։ Նա Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի շրջանավարտ է։ Համերգի ժամանակ արտիստը կկատարի «Նվիրվում է Մեծ հաղթանակին...» շարքի բանաստեղծությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։