487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հաղթանակի 70–ամյակին նվիրված գրական–երաժշտական երեկո կանցկացվի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում
21:37
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70–ամյակին նվիրված գրական–երաժշտական երեկո կանցկացվի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում։

Միջոցառումը կկազմակերպվի Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։

Երեկոյի ընթացքում կհնչեն պատերազմի տարիներին և այն ժամանակ մեծ ճանաչում վայելող, ինչպես նաև ոչ շատ հայտնի բանաստեղծություններ և երգեր։

«Այդ բանաստեղծությունները ոգևորել են զինվորներին` Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, մարտերի միջև ընկած կարճատև դադարների ժամանակ, դրանք լսում էին տանը նրանց սպասող ծնողները, կանայք և երեխաները։ Հաղթանակն իսկապես մեկն էր` և ոչ միայն Խորհրդային Միության ժողովուրդների, այլ նաև բոլոր դաշնակից երկրների համար, մեկը` սպասված և ընդհանուր։ Երջանիկ և շատ դառը։ Ու թեև ասվում է, որ մուսաները լռում են, երբ կրակում են գնդացիրները, մեր երեկոն կոչված է հակառակն ապացուցել` պատերազմական ծանր տարիներին ստեղծված այդ բանաստեղծությունները և երգերն ամենաբարձր գեղարվեստական մակարդակով արտահայտում են մարդկային այնպիսի զգացումներ, ինչպես ցավն ու վճռականությունը, հաղթանակի սպասումը և հավատն առ հաղթանակ, ձեռքբերումների ուրախություն և կորստի վիշտ, թախիծ և սեր»,– նշել են միջոցառման կազմակերպիչները։

Հաղորդման մեջ ասվում է, որ գրական-երաժշտական երեկոն այնպես է կառուցված, որ ունկնդիրն կզգա իրեն արվեստի ուժով վերստեղծված հեռավոր այդ տարիների մթնոլորտում, կվերապրի իր ծնողներին և տատուպապերին բաժին ընկած դաժան փորձություններն ու հաղթանակի բերկրանքը:

Երեկոյի ընթացքում կցուցադրվեն Հայրենական Մեծ պատերազմում զոհված տաղանդավոր հայ նկարիչ Միքայել Սահակյանի ստեղծագործությունները և օրագիրը, որտեղ պատերազմական իր օրերն էր նկարագրում ու նկարազարդում զինվորը՝ հետագայում Հայաստանի վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանը:

Բանաստեղծությունները կհնչեն Աննա Միքայելյանի կատարմամբ:

Երգեր կկատարեն Ստեֆանի Քոչարյանը, Սերգեյ Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: