481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը «Թանգարանային գիշեր 2015» համաեվրոպական ակցիային կմիանա աշխարհագրական քարտեզների ցուցահանդեսներով
20:59
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Թանգարանային գիշեր 2015» համաեվրոպական ակցիային կմիանա աշխարհագրական քարտեզների ցուցահանդեսներով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Ըստ նրա` հայկական բազմաթիվ բուհերում կցուցադրվեն հայտնի քարտեզագիր Ռուբեն Ղալիչյանի հավաքածուի` Հայաստանին նվիրված քարտեզներ։

Պողոսյանն ավելացրեց, որ ցուցահանդեսները նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Թանգարանների միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 18–ին, հիմնվել է 1977 թվականին Մոսկվայում Թանգարանների միջազգային խորհրդի 11–րդ Գերագույն համաժողովում` խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։

«Թանգարանային գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ` Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի խորհրդի հովանու ներքո։ Հայաստանը միացել է ակցիային նույն տարի, այն ժամանակ դրան մասնակցել է ինը հայկական թանգարան։ Նախորդ տարի ակցիային մասնակցել է 100 թանգարան Հայաստանից և Արցախից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։