483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ջազի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 30-ին համերգ կկազմակերպվի Երևանում
18:52
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի հարակից տարածքում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանու ներքո մի քանի տարի անընդմեջ ջազի միջազգային և հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ Երևանում նշվում է Ջազի միջազգային օրը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համերգի կապակցությամբ Երևան կայցելեն ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Մակեդոնիայից՝ Թավիջյան եղբայրները` իրենց տրիոյով:

Համերգին հանդես կգան Գարո և Դիրան Թավիջյանները և Գորան Գեշովսկին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, տաղանդավոր երաժիշտ Կարեն Մամիկոնյանը և ուրիշներ:

Թավիջյան եղբայրները Մակեդոնիայում ճանաչված ստացած ջազմեններ են: Նրանք ավելի քան 400 համերգներ են ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Բալկաններում: Թավիջյան եղբայրները Մակեդոնիայում արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» բարձր կոչմանը, ինչպես նաև բրիտանական SONY JAZZ մրցույթի դափնեկիրներ են:

Նրանք հայտնի են որպես բարձրակարգ կոմպոզիտորներ և պրոդյուսերներ, ովքեր համագործակցել և ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ Ջո Զավինուլի, Չիկ Կորեայի, Ռհանի Կրիջանի, Ռոզանա Վիտրոյի, Ռիշար Գալյանոյի հետ:

Թավիջյան ընտանիքը Մակեդոնիայում ամենահայտնի հայկական գերդաստաններից է: Նրանք ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված և Մակեդոնիայում նոր կյանք սկսած գերդաստանի 4-րդ սերնդի ներկայացուցիչներն են:

Ապրիլի 30-ին ողջ աշխարհում մի շարք համերգներ և միջոցառումներ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի ջազի մասին տեղեկություն տարածելն ու ջազը որպես ազատության ինքնատիպ լեզու ճանաչելու գործընթացին աջակցելը։

Ջազի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզում նույնպես համերգ կկազմակերպվի, որին համաշխարհային մեծության աստղեր կմասնակցեն։ Համերգը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի 70-ամյակի տոնակատարության շրջանակում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։