478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Լեոնիդ Ենգիբարյանի «տխուր ծաղրածուի» արվեստը ներկայացման կարիք ունի. ռեժիսոր
15:38
29 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մեծանուն հայ արտիստ, «տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարյանը բացառիկ երևույթ է, որի արվեստը ներկայացման կարիք ունի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը։

Ենգիբարյանի 80–ամյակին նվիրված երեկոն տեղի կունենա ապրիլի 30–ին «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնում Երևանի պետական կրկեսի և Մնջախաղի թատրոնի նախաձեռնությամբ։

«Մենք պարզապես պարտավոր ենք քարոզել Ենգիբարյանի արվեստը, դա հայ ժողովրդի ժառանգությունն է մյուս երկրների և Հայաստանի նոր սերնդի համար», – ընդգծեց Դադասյանն` ավելացնելով, որ հայ ժողովուրդը շատ է սիրում Ենգիբարյանի կերպարը։

Նրա խոսքերով` Ենգիբարյանի ամպլուան միավորում է ինչպես կրկեսային արվեստը, այնպես էլ մնջախաղը, և պատահական չէ, որ երկու տարին մեկ անգամ Երևանի մնջախաղի թատրոնի կողմից անցկացվող միջազգային փառատոնը կոչվել է մեծանուն արտիստի պատվին։

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն իր հերթին ավելացրեց, որ Ենգիբարյանի 80–ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում տարեսկզբից Հայաստանի մարզերում և այլ երկրներում։

Նրա խոսքերով` երկու ամիս առաջ Եկատերինբուրգում այդ քաղաքի կրկեսի ղեկավար Անատոլի Մարչևսկու հետ կազմակերպվել է միջոցառում` նվիրված Ենգիբարյանի 80–ամյակին, իսկ սեպտեմբերին ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել ավելի մասշտաբային միջոցառում։

«Դա կլինի բարեգործական միջոցառում, որի ժամանակ ելույթ կունենան Երևանի մնջախաղի թատրոնի և կրկեսի արտիստները։ Կներկայացվեն մանրապատումներ, կհնչեն այլ ֆիլմերի երգերը, որտեղ նկարահանվել է Ենգիբարյանը, իսկ մարդիկ ովքեր հիշում են վարպետին, կկիսվեն իրենց հիշողություններով», – ասաց Պետրոսյանը։ 

Լեոնիդ Ենգիբարյանը (1935-1972), ով հանդես է եկել «տխուր ծաղրածու» ամպլուայով, կրկեսի պատմության մեջ ներառվել է որպես մնջախաղի փիլիսոփայության վառ ներկայացուցիչ։

Արտիստի առանձնահատուկ անձն ու ստեղծագործական ուղին ոգեշնչման աղբյուր են դարձել բազմաթիվ մարդկանց համար, ովքեր իրենց ստեղծագործությունները նվիրել են Ենգիբարյանին։

Ենգիբարյանը հայտնի է նաև որպես նովելների և երկերի հեղինակ։ Իր ելույթներում նա լայնորեն օգտագործել է մնջախաղի, ակրոբատիկայի, լարախաղացության և աճպարարության հնարները։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։