486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
System of a Down–ի երկրպագուները Երևանում անցել են ոստիկանական արգելապատնեշների միջով
18:02
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. System of a Down լեգենդար խմբի երկրպագուներն անցել են ոստիկանական արգելապատնեշներով, չսպասելով, որ իրենց պաշտոնապես թողնեն Հանրապետության հրապարակ, որտեղ  Wake Up the Souls շրջագայության շրջանակում կանցկացվի խմբի համերգը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված։

System of a Down խմբի կրկնակի «համակարգային հարվածը»

фанаты, концерт SOAD в ЕреванеԽմբի առաջնահերթ նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար հետևողական պայքարն է։ . System of a Down–ը բավականին անսովոր երաժշտություն է ներկայացնում, և հենց այն` «կենդանի» կատարած երաժշտությունը, ուղերձ կդառնա այն երկրների համար, որոնք մինչ օրս անհայտ պատճառներով այդպես էլ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Երկրորդ, հինգշաբթի օրվա անվճար համերգը Երևանում հավաքեց ԱՄՆ–ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած երկրպագուների։ Նրանց բազմություններն անհամբեր սպասում են սիրված երաժիշտների հետ հանդիպմանը, և բոլորը պատրաստ են ամեն ինչի, որ համերգի մասնակցեն։

Լեգենդների սպասելիս

Առավոտյան ժամը 8–ից խմբի` տարբեր երկրներից ժամանած հավատարիմ երկրպագուները Երևանում սպասում են, որ ներկա լինեն System Of A Down–ի համերգին։

фанаты, концерт SOAD в ЕреванеԻրական ռոք–երկրպագուները դրեդներով, պիրսինգով, սև հագուստով, տարբեր երկրների դրոշներով, արդեն մի փոքր հոգնած, բայց կայծն աչքներում, սպասում էին այն պահին, երբ ոստիկանները նրանց թույլ կտան մոտենալ Հանրապետության հրապարակում տեղադրած բեմին.... Անսպասելիորեն մի խումբ երկրպագուներ բղավոցներով անցան ոստիկանական արգելապատնեշներով, որոնք կանգնեցվել էին քաղաքապետարանից ոչ հեռու։ Ոստիկաններին չհաջողվեց նրանց կանգնեցնել, նրանց վազեցին դեպի բեմ, որտեղ ելույթ է ունենալու ռոքխ–խումբը` ընթացքում սելֆի անելով, որ մտաբերեն այն պահը, թե ինչպես են վազել դեպի բեմ։

Դեպի հրապարակ էին վազում ոչ միայն երիտասարդները, այլ տարեց մարդիկ, ովքեր արդեն առաջին օրը չէ, որ հերթապահում էին հայկական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում` հույս ունենալով տեսնել իրենց կուռքերին, ինքնագրեր վերցնել և լուսանկարվել։

Երևան են ժամանել Սերժ Թանկյանի, Ջոն Դոլմայանի, Դարոն Մալաքյանի և Շավո Օդաջյանի երկրպագուները տարբեր երկրներից։

Հայկական մայրաքաղաքը չհասցրեց շունչ քաշել ամերիկացի հայտնի անձ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` Քանյե Ուեսթի այցի հետ կապված կրքերից, ինչպես արդեն այսօր բոլորը խոսում են System of a Down խմբի ժամանման մասին, արտերկրացի ԶԼՄ–ները չեն դադարում գրել այն մասին, որ ռոք–խումբը շրջագայում է Wake Up the Souls համերգաշարով, և բնականաբար, գրում են Երևան այցելելու մասին։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: