484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան
22:23
22 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կայացել է  Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակ` Աննա Սարգսյան, օպերատոր` Արթուր Գարայան, վարող` շվեդ փորձագետ Սվանտե Լունդգրեն։

«Դա ֆիլմ է այն մասին, թե ինչպես են 20–րդ դարի սկզբին հայերի մոտ գալիս հինգ եվրոպացի միսիոներներ, ովքեր ուղարկվել էին Օսմանյան Թուրքիա, և ովքեր իրենց կամքից անկախ դարձան Ցեղասպանության և Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների վկա»,– նշեց սցենարի հեղինակը։

Ըստ նրա, միսիոներների գթասրտությունը թույլ տվեց բազմաթիվ երեխաների և դեռահասների փրկել, մանկատներ բացել։

«Ինչու եմ խոսում գթասրտության մասին, քանի որ եվրոպացի ժողովուրդները հայերին չէին ճանաչում։ ՄԻաժամանակ, միսիոներները հնարավորություն ունեցան վերադառնալ հայրենիք, բայց մնացին Օսմանյան Թուրքիայում տասնյակ կյանքեր փրկելու համար»,– ասաց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ պատերազմից հետո այդ կանայք հեռացել են իրենց հայրենիք, բայց, իմանալով, որ ողջ մնացած հայերը ծանր վիճակում են, կրկին վերադարձել են` նրանց սատարելու, բռնի իսլամացված հայերի փրկելու համար։

Ֆիլմի օպերատոր Արթուր Գարայանն իր հերթին հայտնեց, որ ֆիլմի ստեղծման ժամանակ թիմն օգտվել է Նորվեգիայի և Դանիայի արխիվների նյութերից։

«100–րոպեանոց ֆիլմը հիմնված է բացառապես իրական փաստերի վրա, գործող անձինք հայտնի մարդասերներ են, ովքեր դարձել են Ցեղասպանության և կոտրված մարդկային ճակատագրերի ականատես։ Սա փորձարարական ֆիլմ է, ես նման ժանրում հայկական կինեմատոգրաֆում ֆիլմ չեմ հիշում»,– ասաց Գարայանը։

Ֆիլմի օրիգինալ լեզուն անգլերենն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:06
30 Ապրիլի 2017
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանւ ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա:
22:08
29 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։