485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերը կցուցադրվեն Մատենադարանում՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո
17:00
17 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Մատենադարանում կբացվի «Վերապրած ձեռագրեր» ցուցադրությունը, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Կներկայացվեն բացառիկ ձեռագրեր և արխիվային փաստաթղթեր, որոնք փրկվել են ցեղասպանությունից և հավաքվել Արևմտյան Հայաստանի տարածքում։

Հատուկ տեղ է հատկացված վարդապետ Հովհաննես Հյուսյանի կյանքին և գործունեությանը, որի շնորհիվ Վանա լճի Լիմ կղզում գտնվող վանքում պահպանվել է 1400 ձեռագիր և 12 հազար մարդ փրկվել։

Ցուցահանդեսին ներկայացված է նաև այն խմբերի գործունեությունը, որոնց 1918–20թթ.–ին Ամենայն Հայոց Գարեգին Հինգերորդ Կաթողիկոսը ուղարկել էր Արևմտյան Հայաստան` հին հայկական ձեռագրեր փնտրելու, հավաքելու և փրկելու նպատակով։

Կներկայացվեն Վասպուրականում, Մուշում, Կարինում գտնված ձեռագրեր, որոնց մեջ կան հրամաններ` հայերի ունեցվածքն առգրավվելու մասին, Էջմիածնում որբանոցի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, գրանցամատյաններ` Ադանա քաղաքի հայկական թեմից (Կիլիկիա), Այնթափի մարտերի լուսանկարներ և այլ նյութեր։

Ցուցանմուշները կներկայացվեմ Մատենադարանի վեց ցուցասրահներում։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Ցեղասպանության ժամանակահատվածում և հետագա տարիներին փրկվել են ոչ միայն առանձին ձեռագրեր, «Մշո ճառընտիր» գիրքն ու Զեյթունի Ավետարանը, այլ նաև հազարավոր այլ ձեռագրեր, որոնք հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարանում։

«Ընդհանուր առմամբ կարելի է փրկված համարել Մատենադարանի գրեթե բոլոր ձեռագրերի հավաքածուները», – ընդգծեց նա։

Թամրազյանի խոսքով` բացի հիմնական ցուցադրությունից, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել են նաև հին հայկական ձեռագրերի թեմատիկ և նպատակային ցուցադրություններ։

«Բոլոր այս ցուցահանդեսներն ունեն գիտական բազա և փոխկապակցված են», – պարզաբանեց նա։

Մատենադարանի տնօրենը նաև ընդգծեց, որ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում կազմակերպիչները բախվել են զարմանալի մի փաստի` հայերը փրկել են ոչ միայն հայկական ձեռագրերը, այլ նաև արաբերեն նյութերը, որոնց թվում կան օսմաներեն հին ձեռագրեր։

«Չեմ կարող չնշել ձեռագրերից մեկի փրկման զարմանալի փաստը։ Դա XVI դարի հայտնի բանաստեղծ Բակիի «Դիվանն է»։ Փրկված նմուշը հրատարակվել է նրա կենդանության օրոք և համարվում է ամենահին ու ամբողջական նմուշներից մեկը։ Ստացվում է, որ մեր ժողովուրդը ցեղասպանությունից փրկել է անգամ այն մարդկանց հոգևոր արժեքները, ովքեր մեր ժողովրդին հալածանքների են ենթարկել։ Եվ սա պարադոքս չէ», – ասաց նա։

Նա նաև ընդգծեց, որ փրկվել է հայկական ձեռագրերի միայն մեկ տասներորդ մասը, որը հրաշքով հանվել է հազարավոր տաճարների և եկեղեցիների փլատակների տակից։

Թամրազյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսների շրջանակում կկազմակերպվեն նաև գիտաժողովներ, կհրապարակվեն ուսումնասիրություններ մի քանի լեզվով, կհրատարակվեն ալբոմներ։

Մատենադարանը հիմնվել է 1957թ.–ին։ Ֆոնդում կան պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով գրված հազարավոր ձեռագրեր։

Այսօր Մատենադարանում պահվում է մոտ 18 հազար հին ձեռագիր։ Մատենադարանի ֆոնդը մշտապես համալրվում է։ Միայն վերջին 3–4 տարում այն համալրվել է մոտ 1,5 հազար ձեռագրով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։