486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դերասանները Մոսկվայում կմասնակցեն Միջազգային թատերական դպրոցի դասընթացներին
21:12
13 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դերասաններն աշխարհի քսան երկրների գործընկերների հետ Մոսկվայում կմասնակցեն Ռուսաստանի ամենահաջողված կրթական ստեղծագործական նախագծերից մեկին` ՌԴ թատերական գործիչների միության միջազգային ամառային թատերական դպրոցին, որը կանցկացվի իններորդ անգամ։

«Չնայած ֆինանսական ճգնաժամին և քաղաքկան բարդ իրավիճակին` նախագիծն «աշակերտողների» պակաս, ինչպես միշտ, չի զգացել։ Այս տարի դպրոցում ուսուցում կանցնեն աշխարհի 20 երկրների 85 երիտասարդ դերասաններ»,– ասվում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունում ստացված հաղորդագրությունում։

Ցուցակում ըստ ավանդույթի կան նաև Հայաստանի ներկայացուցիչներ, այս տարի նրանք են` «ԷՊՍԻԴՈՆ» թատերախմբի (ք.Երևան)ղեկավար և դերասան Արմեն Սարգսյանը և Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը ու «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացնող Սոնա Մաթևոսյանը։ 

Թատերական դպրոցը կանցկացվի 2015 թվականի հունիսի 1–ից 28–ը։ Դպրոցում ուսման ծրագիրը հագեցած է և բաղկացած է մայրաքաղաքի թատերական բուհերի առաջատար դասախոսների և պրոֆեսորների հետ ամենօրյա պարապմունքներից։ Ուսումնական առումով նախատեսված են դերասանական վարպետության, բեմական շարժման, ժամանակակից պարի, կոնտակտային իմպրովիզացիայի, բեմական խոսքի, սուսերամարտի վարպետության դասեր և թրենինգներ։
 
Բացի այդ, ուսանողներին կընձեռվի բացառիկ հնարավորություն ինքնուրույն ընտրել դասախոսին` ընդգրկվելով երեք ստեղծագործական արհեստանոցներից մեկում, որը կգլխավորեն Վյաչեսլավ Կոկորինը, Վենիամին Ֆիլշտինսկին և Գիտիս Բադեգիմասը։ Մասնակիցներին սպասում են նաև ներկայացումների փորձր և ստեղծագործական հանդիպումներ ժամանակակից ռուսական թատրոնի ներկայացուցիչների հետ։ Իրենց վարպետության դասերը Դպրոցում կանցկացնեն Վյաչեսլավ Պոլունինը, Սերգեյ Ժենովաչը, Լև Դոդինը, Իգոր Զոլոտովիցկին, Բորիս Կոնստանտինովը։
 
ՌԴ թատերական գործիչների միության միջազգային ամառային թատերական դպրոցն անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների աջակցության ծրագրի շրջանակում ՌԴ նախագահի հովանու ներքո։ Գոյության անցած տարիների ընթացքում ընդհանուր առմամբ այնտեղ արդեն ուսուցում են անցել 800 դերասաններ ԱՊՀ, Բալթիայի, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի ավելի քան 40 երկրներից։

Ամբողջ ընթացքում նախագծի ղեկին, ավելի ճիշտ` գրատախտակի մոտ կլինի դրա անգերազանցելի գեղարվեստական ղեկավարը` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինը։

Ժողովրդական է դարձել նախագծի նրա դիպուկ սահմանումը` «հմայողների դպրոց», քանի որ այստեղ սովորեցնում են ոչ թե ճշգրիտ գիտություններ, այլ թատերարվեստ` խոսքի, ժեստի, հայացքի թովչության։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: