484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի իտալացի ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն համերգ կունենա Երևանում
16:53
10 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի իտալացի ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն ապրիլի 11-ին համերգ կունենա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուրբաթ լրագրողներին ասաց օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։ 

Նա ընդգծեց, որ առաջին անգամ հայ հանդիսատեսը կարող է ունկնդրել իտալացի կոմպոզիտոր Վոլֆ Ֆերարիի «Ջութակի և նվագախմբի կոնցերտը», որը գրվել է 20-րդ դարի 40-ականներին։ «Աշխարհում տվյալ ստեղծագործության շատ քիչ կատարողներ կան, սակայն Դեգոն նրանցից մեկն է։ Կարծում եմ, որ այս երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհին շատ լուրջ երաժշտական ապագա ունի, և լավ է, որ այս փուլում մեզ հաջողվեց նրան Հայաստան հրավիրել», - նշեց Դուրգարյանը։

Հայտնի ջութակահարուհու համերգը կազմակերպվել է Օպերային թատրոնի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։

«Ֆրանչեսկա Դեգոն առաջին անգամ է Հայաստանում։ Մոտ 20 օր առաջ մենք համերգ ունեցանք Իտալիայում, և այդ ժամանակ այս հրաշալի ջութակահարուհուն Հայաստան հրավիրելու գաղափարը ծնվեց։ Կարծում եմ, որ հայ հանդիսատեսն արժանի է լսելու և տեսնելու նման մակարդակի արտիստի», - նշեց Դուրգարյանը։ 

Դուրգարյանն ավելացրեց, որ Հայաստանում համերգից հետո ջութակահարուհին կմեկնի Ռուսաստան, որտեղ կշարունակի իր համերային գործունեությունը։

Իտալացի ջութակահարուհին իր հերթին նշեց, որ շատ երջանիկ է Հայաստանում գտնվելու համար և տպավորված է հայ ժողովրդի հյուրընկալությունից։ «Ինձ համար պատիվ է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը։ Քանի որ իմ մայրը հրեական արմատներ ունի, և իմ ընտանիքի որոշ անդամներ զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ես շատ մոտիկից եմ ծանոթ ցեղասպանության հասկացությանը»,- ավելացրեց Դեգոն։

Նա նաև բարձր գնահատեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակը` նշելով, որ իրեն միշտ հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր երկրների երաժշտական դպրոցները։ «Յուրաքանչյուր նվագախմբի հետ աշխատանքն ազդում է ջութակի նվագի իմ մեկնաբանության վրա, և ամեն անգամ այն նորովի է հնչում»,- ընդգծեց ջութակահարուհին։

Ֆրանչեսկա Դեգոն Իտալիայի մի շարք ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ակադեմիական երաժշտության ձայնագրման «Sony Classical» և «Deutsche Grammophon» լեյբլների մենակատարն է։ Նա Ֆրանչեսկո Ռուջերիի (1697, Կրեմոնա) և Ջուզեպե Գվարների (1734, Կրեմոնա) դպրոցի ջութակների սեփականատեր է։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: