486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը
16:49
10 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 6 երկրների 20 նկարիչների աշխատանքները ստեղծվել են «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնի ժամանակ: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Փյունիկ» հիմնադրամի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ չնայած աշխատանքներն օտարազգիների աչքերով են ու վրձնով, սակայն գործերը հենց հայկական գույներով են:

«Կտավներն իսկապես շատ հետաքրքիր են: Ուզում եմ իմ ոգևորությունը փոխանցել և ընդգծել, որ ցուցահանդեսը նոր լիցք կհաղորդի մայրաքաղաքի մշակութային կյանքին: Մենք սիրով շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել նմանօրինակ նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտական աջակցության համար:

Ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, վրացի, լեհ և լիտվացի նկարիչները կտավների միջոցով ներկայացրել են իրենց տեսած հայկական բնաշխարհը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու մարդկանց:

Առանձին թեմայով ներկայացվել է նաև մայրաքաղաքը: Փառատոնի ավարտին բոլոր նկարիչների կողմից ստեղծված «Քաղաքամայր Երևանի գույներ» հավաքական ստեղծագործությունը, որն ի դեպ 2x3 մետր կտավի վրա է պատկերված, որպես նվեր հանձնվել է Երևանի քաղաքապետարանին:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է և կգործի տասը օր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: