478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի հայկական թանգարանը ապրիլի 22–ին իր դռները կբացի այցելուների առջև
19:55
09 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի հայկական թանգարանը, որը Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամասշտաբային թանգարանային նախագիծն է, ապրիլի 22–ին դռները կբացի այցելուների առջև։

Թանգարանի բացումը նվիրված է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Հայ ժողովրդի հարուստ և հին մշակույթը թանգարանում ներկայացված է ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ են տալիս ցուցադրման դասական միջոցի հետ մեկտեղ այցելուին ներգրավել տեղեկատվություն ստանալու գործընթացի մեջ, ապահովել ներկայության առավելագույն արդյունք` բարձրացնելով ընկալման մակարդակն ու որակը։

«Հայ ժողովուրդը շատ դժվարին պահեր է ունեցել, սակայն ամենամեծ ողբերգությունը տեղի է ունեցել 1915 թ.–ին։ Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Մենք, գիտակցելով մեր եկեղեցու առաքելությունը, չարին հակազդելու առաքելությունը, օրհնել ենք թանգարան ստեղծելու նախագիծը, որտեղ ներկայացված են այն բոլոր իրադարձություններն ու արժեքները, որոնք եղել են մեր ժողովրդի գոյության երաշխիքը», – ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը «Ռուսարմինֆո» ռուս–հայկական լրատվական գործակցության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր թանգարանի բացմանը։


Ռուցոգ–ինվեստ հոլդինգի նախագահ, բարերար Ռուբեն Գրիգորյանի խոսքերով, ով Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծման նախաձեռնողն է, գլխավոր գաղափարը, որը դրդել է նրան և նրա թիմին թանգարան ստեղծել, ապագայում Ցեղասպանությունների կանխումն է։

«Թանգարանի, հայ ժողովրդի ողբերգության օրինակի միջոցով մենք ցանկանում ենք մարդկության ուշադրությունը գրավել, ցույց տալ, որ այսպես չի կարելի, պետք է կանգ առնել, պետք չէ սպանել քեզ նմաններին, ոչնչացնել սեփական ժառանգությունը», – ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքերով` նպատակները կյանքի կոչելու համար նորագույն տեխնիկական միջոցներ են օգտագործվել։ «Թանգարանի մթնոլորտը կօգնի թանգարանի դահլիճներով անցնողներին դուրս գալ թանգարանից արդեն մաքրված, և դա թույլ չի տա մարդուն ձեռք բարձրացնել երեխաների, կանանց, ծերերի վրա», – ասել է նա։

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ գիտության և գիտատար տեխնոլոգիաների կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Կոնոնովի խոսքերով` Մոսկվայի հայկական թանգարանը սոցիալական նշանակություն ունեցող նախագիծ է։ «Ով առնչվել է պատմության հետ, գիտի, թե որքան նուրբ և բարդ գործ է դա։ Այն անգամ ավելի նուրբ է, քան նանոտեխնոլոգիաները։ Պատմությունը պահպանելը, այն սերունդներին փոխանցելը բարի գործ է», – ասել է նա։

Պատգամավորը շնորհավորել է գաղափարի հեղինակներին սոցիալական նշանակություն ունեցող նախագծի իրականացման կապակցությամբ և ՌԴ Պետդումայի ու Համառուսական ժողովրդական ճակատի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել թանգարանի գործունեության հարցում։

Թանգարանը բաղկացած է մի շարք ցուցադրություններից, մասնավորապես` «Կյանքի միջանցքներ»` հայ ժողովրդի պատմության ֆոտոցուցադրությունը` հազարամյա պատմություն ունեցող հնագիտական գտածոներից մինչև ատոմի նվաճման դարաշրջանը, «3D կինոթատրոն», որը ֆիլմ է Հայաստանի պատմության մասին` բոլոր առավել զգալի և խորհրդանշական դրսևորումներով, «Հայերի կենցաղը», որը ներկայացնում է մի սենյակ, որտեղ հայտնվելով` կարելի է տեսնել տարբեր դարաշրջանում հայերի կյանքի կենցաղային դրվագներ, «Գլոբուս»` ինտերակտիվ գլոբուս, որտեղ նշված են աշխարհում հայկական համայնքների կենտրոնները, տեղեկատվությունը համալրված է սփյուռքի մեծանուն ներկայացուցիչների մասին տեղեկությամբ, «Դիմանկարներ»` հայերի լուսանկարներ, որոնց սպանել են միայն այն բանի համար, որ նրանք հայ են։ Մարդիկ, ովքեր գրել են, բուժել, ծառայել։

Կգործի նաև «Հայկական երաժշտության գրադարան», որտեղ հավաքված են հայ հեղինակների և կատարողների ստեղծագործությունները, որոնք տարբեր տարիներին, տարբեր երկրներում իրենց ավանդն են ներդրել համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության մեջ։

«Հայուհի» ցուցադրության շրջանակում կներկայացվի տարբեր դարաշրջանների հայ կանանց տարազն ու զարդերը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։