482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ապրիլի 15–ին Գյումրիում կմեկնարկի «Վերածնունդ» VII միջազգային մրցույթ–փառատոնը
15:39
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Վերածնունդ» VII միջազգային երաժշտական մրցույթ–փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 15–ին, հայտարարեց փառատոնի հիմնադիր և համանախագահ Կարինե Ավդալյանը։

«Այս տարի փառատոնին կմասնակցեն 36 երկրից ժամանած երաժիշտներ։ Փառատոնն այնքան հայտնի է դարձել, որ երիտասարդ կատարողներն ու հայտնի երաժիշտներն իրենք են մասնակցության հայտեր են ներկայացնում։ Այս տարի որպես փառատոնի ժյուրիի անդամներ հայտագրված են 85 հայտնի երաժիշտներ` 20 երկրից», – չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ավդալյանը։

Նրա խոսքով` ժյուրիի անդամները կանցկացնեն նաև վարպետության դասեր և համերգներ կունենան Երևանում և Գյումրիում։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին բարձր գնահատեց հանրապետությունում նման միջոցառում անցկացնելու փաստը։

«Սա կայացած փառատոն է, որի անվանումն այլ կերպ է ընկալվում այս տարի, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Այս փառատոնի շնորհիվ մենք գտնում և աշխարհին ենք ներկայացնում տաղանդավոր երեխաների», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով` փառատոնը սահմանում է նաև բարձր բարոյական նշաձող, քանի որ այս տարի «Վերածնունդ» փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվի այս երկու տարեթվերին նվիրված «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը։

Այս տարի 36 երկրների 2,8 հազար կատարողներ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 14 անվանակարգում, որոնց թվում են` դաշնամուրը, լարային գործիքները, փողային գործիքները, ժողգործիքները, կամերային համույթը։ 

Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, ինչպես նաև` Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոն ՀԿ–ն:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է 2009 թվականից: Մրցույթ-փառատոնի նպատակն է խթանել դասական արվեստի հանրայնացումը` հայ և արտասահմանցի երաժիշտ-կատարողների միջև ստեղծելով փոխհամագործակցության հարթակ: Փառատոնը երիտասարդներին դրսևորվելու, սեփական կարողությունները ճանաչելու հնարավորություն է տալիս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։