484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռայկինը երևանցի հանդիսատեսին «Սեփական ձայնով» պատմեց իր անցած ստեղծագործական ուղու մասին
15:34
08 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան, ռեժիսոր, «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը նախօրեին Երևանում «Սեփական ձայնով» մոնոներկայացում–համերգի ժամանակ անկեղծ և հումորով պատմեց իր անցած ստեղծագործական ուղու մասին։

Ռայկինը նշեց, որ պատահական է ընդունվել Մոսկվայի Վախթանգովի թատրոնին կից գործող Շչուկինի անվան թատերական ուսումնարան` փաստացի լինելով Սանկտ Պետերբուրգի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանող։

Հոր հետ զրույցը ցրել է մասնագիտության ընտրության հարցում ունեցած բոլոր կասկածները։ Ռայկինն այդ հարցում պատանեկան մաքսիմալիզմով փորձել է ըմբոստանալ մասնագիտական ժառանգականության դեմ և խուսափել հոր` հայտնի և տաղանդավոր խորհրդային դերասան Արկադի Ռայկինի հետ համեմատվելուց։

Սակայն, անկասկած, ներկայացման գլխավոր հատվածը ուսումնարանում դերասանական վարպետության քննության տեսարանն էր, որը Ռայկինը ներկայացրեց ըստ դերերի և ամենայն մանրամասնությամբ։

Հենց այս հատվածում է դրսևորվում դերասանության մոգությունը, երբ առանց որևէ լրացուցիչ միջոցի, չփոխելով կոստյումն ու գրիմը, մարդը կարող է ստիպել հանդիսատեսին բեմի վրա տեսնել ոչ միայն տարբեր կերպարներ, այլ անգամ կենդանիներ։

Եվ հանկարծ, ի հակադրություն ամեն ինչի, գույների և կերպարների կախարդանքը փոխարինվում է Ռայկինի լուրջ, անգամ վսեմ տրամադրությամբ, երբ նա սկսում է բանաստեղծություններ ընթերցել։

Վստահաբար կարելի է ասել, որ դահլիճում հավաքվածներից ոչ ոք անտարբեր չմնաց ռուս բանաստեղծների` կյանքին և մահվանը, սիրո և ատելության զգացողություններին, մարդկային ոգու վեհությանն ու մարդկային թուլություններին նվիրված խորաթափանց խոսքերին, որոնք հանդիսատեսին էր հրամցնում տաղանդավոր դերասանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը:
18:40
12 Մարտի 2017
«Ավատար 2»-ը մեծ էկրաններ կբարձրանա 2018 թ.-ից հետո
Աշխարհի բոլոր բնակիչները ստիպված են սպասել՝ աշխարհահռչակ «Ավատար» (2009 թ.) ֆանտաստիկ ֆիլմի շարունակությունը տեսնելու համար: