484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգներ կունենա Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ. Սմբատյան
16:57
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգաշարով, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Համերգներ կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտասահմանում, ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

«Բոլորս շատ լավ գիտենք, որ 2015 թվականը մեր ժողովրդի համար բավականին ծանր է, սակայն մենք ունենք շատ լավ նախագծեր, որոնք կիրականացնենք այս տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտասահմանում», – նշեց Սմբատյանը։ Միաժամանակ նա նախատեսված ելույթների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։

Ավելի վաղ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Պետական երիտասարդական նվագախումբը 2015թ.–ին համերգներ կունենա Լեհաստանում, Իսպանիայում և Ֆրանսիայում։

Սմբատյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս երաժշտական համույթը VivaCell-MTS  ընկերության և Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ երկրորդ անգամ մասնակցել է Լիբանանում անցկացված «Ալ Բուստան» միջազգային փառատոնին (փետրվարի 17–ից մարտի 22–ը)` որպես պաշտոնական նվագախումբ։ Ելույթի ընթացքում նույնպես անդրադարձ է կատարվել Ցեղասպանության թեմային։

«Կարելի է ասել, որ երաժշտական համատեքստում այս տարին դեռ նոր է սկսվել, սակայն նվագախումբն արդեն մեծ հաջողությունների է հասել լիբանանյան փառատոնի ժամանակ, որին մենք մասնակցեցինք երկրորդ անգամ մեր մշտական գործընկեր VivaCell-MTS–ի աջակցությամբ։ Նվագախումբը նաև 2016 թվականին մասնակցելու հրավեր է ստացել», – նշեց Սմբատյանը։

«VivaCell-MTS ընկերությունն առաջին տարին չէ, որ համագործակցում է Երիտասարդական նվագախմբի հետ։ Մենք միասին բավականին երկար ճանապարհ ենք անցել` ավելի լավ ծանոթանալով միմյանց հետ և համապատասխան փորձ ձեռք բերելով», – իր հերթին ասաց VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նա նաև նշեց, որ նվագախումբը տարեց տարի կատարելագործվում է ստեղծագործական տեսակետից, և այս մասին վկայում է ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի հանդիսատեսը։ «Հենց այս պատճառով մենք կշարունակենք աջակցել նվագախմբին, քանի որ առաջընթաց ենք տեսնում», – ավելացրեց Յիրիկյանը։

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005թ.–ի նոյեմբերին, 2008թ.–ին ստացել է պետական նվագախմբի կարգավիճակ։ Նվագախմբի կազմում ելույթ են ունենում միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:06
30 Ապրիլի 2017
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանւ ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա:
22:08
29 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։