484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարարը հաղթել է «Խոսելով սահմանների մասին» թատերական–գրական մրցույթում
15:46
31 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը դարձել է «Խոսելով սահմանների մասին» 10–րդ միջազգային թատերական–գրական մրցույթի հաղթող։

Մրցույթը մեկնարկել է 2014 թվականի սեպտեմբերին Նյուրնբերգի պետական թատրոնի նախաձեռնությամբ։ Միջազգային ավանդական գրական միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

«Խոսելով սահմանների մասին» մրցույթի նպատակն Արևելյան Եվրոպայի երկրների հեղինակներին «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայով բանավեճում ներգրավելն է։

«Առաջին տեղը զբաղեցրել է Կարինե Խոդիկյանը «Երկու պատմություն հինգ դերասանի համար» պիեսով։ Երկրորդ տեղում է Անուշ Քոչարյանը «Տարին առանց ամռան» ստեղծագործությամբ, երրորդում` Սամվել Մարտիրոսյանը «Սահմանագիծը ոտքերի արանքում» պիեսով»,– երեքշաբթի լրագրողներին հայտնեց մրցույթի ծրագրի նախաձեռնող Քրիստիան Պապկեն։

Ըստ նրա` հաղթողը կստանա 3500 եվրոյի դրամական մրցանակ մրցույթի կազմակերպիչներից։ Իսկ երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրներին Հայաստանի մշակույթի նախարարությունը ծրագրել է պարգևատրել, համապատասխանաբար, 1000 և 1500 եվրոյով։

«Սակայն ժյուրին որոշում է ընդունել գումարել 1500 և 1000 եվրոն և պարգևը հավասարաչափ կիսել մրցանակակիրների միջև»,– ավելացրեց Պապկեն։

Նա ավելացրեց, որ մրցույթում հաղթած պիեսը կթարգմանվի գերմաներեն և կբեմադրվի Նյուրնբերգի թատրոնում։

Հայաստանի մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանն ավելացրեց, որ ծրագիրն առաջինն էր իր տեսակի մեջ։

«Սահմանների թեման ժամանակակից աշխարհում այլ կերպ է հնչում։ Հայ հեղինակներին հնարավորություն է տրվել կիսել իրենց պատկերացումներն այս թեմայով»,– ասաց Տեր–Վարդանյանը։

Միջազգային մրցութային հանձնաժողովը կազմված է մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող հինգ անդամից, որոնցից երկուսը Հայաստանից են: Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է լինի նաև գործի թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը: