480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մարիամ Մերաբովան սրբազան վայր է համարում Երևանի օպերային թատրոնը, որտեղ կկայանա նրա համերգը
21:35
30 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Ռուսաստանաբնակ հայազգի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան սրբազան վայր է համարում Երևանի օպերային թատրոնը, որտեղ կկայանա նրա համերգը։

Երգչուհու և Miraif project խմբի ելույթները կանցկացվեն Երևանում և Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում համերգը կկայանա ապրիլի 1–ին Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնում, իսկ Երևանում ելույթը կանցկացվի ապրիլի 5–ին Երևանի Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ «MEZZO» ակումբում «Ջազ ակումբ» ձևաչափով ավելի անմիջական շփման սիրահարների համար ապրիլի 6–ին կկայանա երեկոյան համերգ։

«Ծնվել եմ Թումանյանի փողոցում, որտեղ անցկացրել եմ մանկությունս, դա իմ հայրենի վայրն է, և օպերային թատրոնը, որտեղ կկայանա իմ մենահամերգը, ինձ համար սրբազան վայր է եղել, հատկապես, շենքի ծառայողական մուտքի վերելքը, որով, ինչպես ինձ էր թվում, բեմին են մոտենում մարտակառքեր»,– նշեց Մերաբովան։

Նա ընդգծեց, որ երջանիկ է կրկին լինել հայրենիքում, և այս անգամ նրա սիրտն այլ կերպ է թրթռում, քանի որ հետևում «Ձայնը» նախագիծն է, որում նա ներդրել է ազգի հպարտության մի մասնիկ, հուսալով, որ մրցույթի նրա մասնակցությունն ինչ–որ կերպ կջերմացնի հայրենակիցների սրտերը։

Մերաբովայի խոսքով, ինքն առաջին անգամ չէ օպերային թատրոնի բեմում ելույթ ունենում, բայց առաջին անգամ է լինելու մենահամերգով, ինչը երգչուհու համար մեծ տոն է։

«Ուրախ եմ, որ այն ամենը, ինչ կուտակել ենք, ընտրել, մաղել և թողել մեր կոլեկտիվի ստեղծագործական այս տարիների ընթացքում, մանրակրկիտ հավաքել ենք և բերել Հայաստան։ Ճանաչելով հայ հանդիսատեսին` կարծում եմ, որ ամեն ինչ փայլուն կանցնի, բայց, ամեն դեպքում, հուզմունք կա»,– նկատեց երգչուհին։

Հատուկ համերգների համար երգչուհին հայերեն լեզվով երգ է պատրաստել, որի հեղինակը հայտնի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն է։

«Դա շշմեցնող գեղեցկության երգ է, շատ սիրված, որը երբեք չեմ վերցրել իմ երգացանկում, որովհետև պատրաստ չեմ եղել»,– նշեց արտիստուհին։

Երգչուհու ամուսինը, հայտնի ջազմեն Արմեն Մերաբովն իր հերթին ավելացրեց, որ համերգային ծրագիրը բավականին էկլեկտիկ է, այնտեղ տեղ են գտել նաև էստրադային երգեր, որոնք հեռու են ջազից, վերամշակված են և փոխված արտիստներին մոտ ոճով։

Մարիամ Մերաբովայի (Ալավերդյան) հայրենիքը Երևանն է, որտեղ նա ավարտել է երաժշտական դպրոցը։ Ընտանիքով տեղափոխվելով Մոսկվա` նա ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն։ Առաջին անգամ մեծ բեմում Մերաբովան ելույթ է ունեցել ժողովրդական արտիստ Իգոր Բրիլի հետ։

Miraif project խմբի հետ համատեղ Մերաբովան ձայնագրել է երեք ալբոմ, ելույթ է ունեցել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վյաչեսլավ Գորսկին, Ֆիլ Փերին, Էրիկ Մարիենթալը, Գրիգորի Ֆայնը։ Երգչուհուն մեծ ճանաչում է բերել մասնակցությունը «Ձայնը» նախագծին Ռուսական առաջին ալիքով, որտեղ նա դարձել է երրորդ եթերաշրջանի եզրափակչի մասնակիցների մեկը։ Մերաբովան բազմիցս ելույթ է ունեցել բեքվոկալում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: