486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
18:10
28 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանում անցկացվեց «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի արարողությունը նվիրված էր հայ դերասան Սոս Սարգսյանի 85-ամյակին:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթողներ դարձան Սիրանուշ Լազյանը և Անի Ղազարյանը, իսկ լավագույն երիտասարդ դերասաններ ճանաչվեցին Արմեն Քուշկյանը և Նարեկ Հայկազյանը: Ժյուրիի կարծիքով՝ այս տարվա լավագույն երիտասարդ ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է (Lyu-Bof բեմադրություն): «Լավագույն երիտասարդական ներկայացում» մրցանակը շնորհվեց Զառա Անտոնյանին, իսկ «Բեմի լավագույն դեկորացիայի» համար մրցանակ ստացավ Անդրանիկ Հարությունյանը:

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում հաղթեց Արթուր Մանուկյանը (Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Լոլիտա Բուկինան, երկրորդ պլանի լավագույն դերասան` Հայկ Թորոսյանը:

Կնոջ լավագույն դերի համար «Արտավազդ» մրցանակի արժանացան Ռուզան Գասպարյանը և Լուիզա Ներսիսյանը, տղամարդու լավագույն դերի համար` Կարեն Քոչարյանն ու Վիգեն Ստեփանյանը: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գրիգոր Խաչատրյանը, իսկ լավագույն ներկայացման համար մրցանակ է ստացել «Սիրելի Պամելա» բեմադրությունը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բոլորին շնորհավորեց տոնի առթիվ և նշեց, որ այդ օրը ողջ աշխարհը սկսում է խոսել թատրոնի մասին, թատրոնի խնդիրների, անցյալի և ապագայի մասին:

«Եվ ամենակարևորը, որ այս տարի մրցանակն առանձնահատուկ է: Մարզային թատրոնները, մի փոքր բացառությամբ, կարողացան հանդես գալ Երևանում, ներկայացնել իրենց աշխատանքը, ինչը թույլ տվեց նրանց խոսել սեփական խնդիրների մասին»,- ասաց Ղազանչյանը:

«Արտավազդը» ազգային ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է թատերական տարվա արդյունքներով: Ավանդաբար մրցանակաբաշխությունն անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Մրցանակը 2002 թվականին ստեղծել է Թատերական գործիչների միությունը՝ Մշակույթի նախարարության օժանդակությամբ: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: