480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզային թատրոնները դոտացիաների պակասի խնդիր ունեն. Ղազանչյան
18:01
26 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզային թատրոնները բախվում են դոտացիաների պակասի խնդրի հետ, հինգշաբթի «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի թատերային գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27–ին` Թատրոնի միջազգային օրը, կազմակերպում է «Արտավազդ» ազգային թատերական ամենամյա մրցանակաբաշխություն, որն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85–ամյակին։

Ղազանչյանի խոսքով, մարզային թատրոնների նորմալ ստեղծագործական գործունեությանը խանգարում են մի շարք սոցիալական և կենցաղային խնդիրներ։

««Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում այս տարի մենք որոշել ենք անցկացնել մեր երկրի մարզային թատրոնների փառատոն–տեսություն, որ հնարավորություն տանք ինչ–որ կերպ մասնակցել այս մրցույթին»,– նշեց Ղազանչյանը։

Ըստ նրա, համալսարանն ավարտելուց հետո ինքը գրեթե հինգ տարի աշխատել է Կապանի թատրոնում, և հեռանալուց հետո էլ չի կորցրել կապը նրանց հետ` շարունակելով ներկա լինել բեմադրություններին նաև Թատերական գործիչների միության նախագահ դառնալուց հետո։

«Ամեն իմ այցելության ժամանակ ես նոր խնդիրներ եմ տեսել, որոնք այսօր խոչընդոտում են Հայաստանում մարզային թատրոնների զարգացմանը»,– ասաց նա։

Ղազանչյանը նշեց, որ մարզային թատրոնների խնդիրների լուծման հարցում մեծ դեր պետք է խաղան տեղական իշխանությունները։

«Այսօր տպավորություն ունեմ, որ ոչ բոլոր մարզերում է ղեկավարությունը հետաքրքրվում թատրոնների վիճակով, քանի որ որևէ լուրջ քայլեր նրանց վիճակի լավացման համար չկան»,– նշեց Ղազանչյանը։

Ըստ նրա, մարզերում թատրոնների զարգացումը ոչ թե ստեղծագործական, այլ քաղաքական խնդիր է, քանի որ թատրոնն արվեստի այն տեսակն է, որը միավորում է ստեղծագործական այլ ոլորտները։

Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն իր հերթին կոչ արեց Մշակույթի նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել մարզային թատրոններին։ «Դա, նախևառաջ, վերաբերվում է ֆինանսական օգնությանը, և դրա համար անհրաժեշտ է, որ Նախարարությունը պետպատվերների բաշխման –ժամանակ նախընտրություն տա մարզային, ոչ թե երևանյան թատրոններին»,– նշեց Շահվերդյանը։

Արտավազդը Հայաստանի ազգային ամենամյա թատերական մրցանակ է, որը շնորհվում է թատերական տարվա արդյունքներով։ Ավանդաբար, այն անցկացվում է Թատրոնի միջազգային օրը` մարտի 27–ին։ Մրցանակը հիմնվել է 2002 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: