478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կկայանա «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման պրեմիերան
20:18
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում 2015թ.–ի մայիսին և հունիսին նախատեսված են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման պրեմիերաները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Բալետ 2021» նախագծի PR մենեջեր Սուսաննա Վերմիշյանը։ Նրա խոսքով` ներկայացումները ծրագրված են մայիսի 27–ին և 31–ին, ինչպես նաև` հունիսի 11–ին և 12–ին։

«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Բալետ 2021» հիմնադրամի հետ համատեղ կներկայացնի «Զույգ արեգակներ» նոր բալետային ներկայացումը», – նշեց նա։

Վերմիշյանը տեղեկացրեց, որ նախագծի իրականացման համար «Բալետ 2021» հիմնադրամը ութ ամսով Հայաստան է հրավիրել ութ արտիստի` Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Հունաստանից և Իսրայելից։

Չորս պրեմիերաներում գլխավոր դերերի համար հրավիրվել են Վաշինգտոնի և Շտուտգարտի բալետների առաջատար մենակատարները։

Բալետը բաղկացած է երկու ակտից` ինքնատիպ լիբրետոյով և Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ, կհնչի տարբեր երաժշտություն` սկսած 4–րդ դարի շարականներից մինչև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Կազմակերպիչների խոսքով` բեմադրությունը կներկայացնի հայ ժողովրդի գոյության, կայացման և զարգացման բազմադարյա պատմությունը։ «Զույգ արեգակներ» բալետի նպատակն է ներկայացնել հայկական ժառանգության և համամարդկային արժեքների հավիտենական նշանակությունը, որոնց հետ հայկական մշակույթը կապ է ունեցել և ունենալու է համաշխարհային արվեստի զարգացման գործընթացում։

Նարեկացու վեհ խոսքի բացառիկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարի ստեղծագործական և գունային պլաստիկան ու Արշիլ Գորկու վերացական մտածելակերպը կներկայացվեն ժամանակակից պարավեստի լեզվով`երիզված Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու շարականներով, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Աշոտ Արեյանի երաժշտությամբ։ Միահյուսելով անցյալն ու ներկան` բալետը կներկայացնի հայկական ժառանգությունը 21–րդ դարի պրիզմայի միջով, ինչպես նաև` հայկական և համաշխարհային նորարարական, հավերժ ստեղծագործություններով։

«Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը ներառվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի միջոցառումների ցանկում։ Այն իրականացվում է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի աջակցությամբ` Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ։

«Բալետ 2021» հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում աջակցել բալետի զարգացմանը։ Հիմնադրամի գործունեությունը ներառում է աշխարհահռչակ պարուսույցների, դասախոսների և պարողների հետ պարբերական աշխատանք, միջազգային համագործակցություն և Հայաստանում ու արտերկրում համատեղ արտադրություն` նորարարական ծրագրեր բալետի մասին իրազեկվածությունն ու հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։