486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ–ներկայացումը
17:24
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 34 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Beeline–ի և «Համազգային վստահություն» խորհրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ–ներկայացումը, հայտնում են Beeline ընկերության մամուլի ծառայությունից։

Ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացումը ցուցադրվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում։

Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների եւ մթագնումների:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Գրիգոր Տեր-Ավագյանի նկարների ցուցահանդես-վաճառքը` «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ հայ միտքը, հայ մշակույթը, խոսքն ու ձեռագիրը:

«Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` Beeline-ը կարևորում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների աջակցությունը: Մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձություններն առավելագույնս մատչելի կերպով կարող են ներկայացվել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նմանատիպ մշակութային միջոցառումները կնպաստեն երիտասարդների և օտարերկրացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ միջազգային ճանաչմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնությունն ուղերձ է քաղաքակիրթ մարդկությանը՝ Կոմիտասի միջոցով եւ Կոմիտասի շուրթերից. այդ ո՞ր  քարեղեն ուղեղն է ասել, որ մենք պիտի մեռնենք … մենք պիտի ապրենք …»,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

Ֆիլմը կցուցադրվի նաեւ Վրաստանում, Ռուսաստանում և Լիբանանում:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: