478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» լուսանկարչական ցուցահանդես կբացվի Երևանում ապրիլի 18-ին
14:38
20 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» լուսանկարչական ցուցահանդեսը, նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կբացվի Երևանում ապրիլի 18-ին, ասաց «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն,  ICOMOS-ի հայկական գրասենյակի ղեկավար Գագիկ Գյուրջյանը։

Նրա խոսքերով` «Էրեբունի» արգելոց-թանգարանը կազմակերպում է լուսանկարչական ցուցահանդես, որը ներառում է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվություն և գիտական մեկնաբանություններ։

««Էրեբունին» ուրարտական ժառանգության թանգարանն է։ Մենք աշխատել ենք ցույց տալ այն ժառանգությունը, որի մասին տեղեկատվությունը քիչ է, և մենք պետք է հոգ տանենք դրա պահպանման համար», - նշեց Գյուրջյանը։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ «Էրեբունի» արգելոց-թանգարանը և Հայաստանի մյուս թանգարանները նաև մի շարք միջոցառումներ կկազմակերպեն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Մասնավորապես, նրա խոսքերով, այս տարի ուսումնասիրություններ կկատարվեն Կարմիր բլուրում և մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում։

Գյուրջյանը նշեց նաև, որ հայ մասնագետները և փորձագետներն այս տարի կմասնակցեն Անի քաղաքի վերականգնողական աշխատանքներին, ինչը մեծ ձեռքբերում է։

Անին ավերված հայկական միջնադարյան քաղաք է, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ 961-1045 թթ. եղել է հայկական թագավորության մայրաքաղաքը։ Անին անվանում են 1001 եկեղեցիների քաղաք, նրա միջով անցել են մի քանի առևտրային ճանապարհներ, իսկ քաղաքի կրոնական շինությունները, պալատներն ու ամրոցները եղել են աշխարհի տեխնիկական և գեղարվեստական տեսակետից ամենակատարյալ շինությունները։ Թուրքիան 2012 թվականից Անիում վերականգնողական աշխատանքներ է սկսել։

«Էրեբունի» հնագիտական արգելոց-թանգարանը Երևանի պատմական թանգարաններից է, գտնվում է Արին-Բերդ բլրի վրա` ուրարտական ամրոցի ավերակների մոտ։

Թանգարանում հավաքված են բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են 1950—1959 թվականներին Էրեբունի ամրոցի և Կարմիր բլուրում 1939—1958 թվականներին անցկացված ուրարտական Թեյշեբանի քաղաքի պեղումների արդյունքում։ Թանգարանը բացվել է  1968-ին` Էրեբունի քաղաքի հիմնադրման 2700-ամյակի առթիվ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: