485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 20–ին հանդես կգա հոբելյանական համերգով
16:13
19 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 20–ին տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը, որը նվիրված է նվագախմբի առաջին համերգին։ Այն կայացել է 1925 թ.–ի մարտի 20–ին, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Հոբելյանական համերգի ընթացքում կհնչեն Մոցարտի թիվ 39 և Բրուքների թիվ 4 մեծակտավ սիմֆոնիաները։

Ինչպես տարեսկզբից ի վեր կայացած բոլոր համերգները, այս մեկը նույնպես կկայանա Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի «Հիշում և պահանջում եմ» խորագրի ներքո։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ ժողովրդի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշներից մեկն է` հիմնադրված լինելով ցեղասպանությունից 10 տարի անց և լուսավորելով հայ ժողովրդի անցած դժվարին ուղին 90–ամյա իր անընդմեջ գործունեությամբ։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը հիմնադրել են հռչակավոր հայ երաժիշտներ Արշակ Ադամյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը, երկար տարիներ եղել է նախկին ԽՍՀՄ–ի առաջատար երաժշտական համույթներից մեկը։ Այսօր այն պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոնն է։ Տարբեր տարիներին Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեկյանը, Կոնստանտին Սարաջևը, Օհան Դուրյանը, Վալերի Գյորգիևը, Լորիս Ճգնավորյանը։ 2000 թ.–ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է։ 2014 թ.–ի նոյեմբերին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրվել է ազգային համույթի կարգավիճակ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: