478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Քլայդերմանն առաջին անգամ համերգ կունենա Երևանում
14:30
12 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիշար Քլայդերմանը Երևանում համերգներ կունենա մարտի 13-ին և 14-ին։։

«Երևանում ես կներկայացնեմ հատվածներ այն ստեղծագործություններից, որոնք կատարել եմ իմ կարիերայի ամենասկզբում, ինչպես նաև մեղեդիներ իմ վերջին` «Ռոմանտիկա» և կինոնկարների համար գրված երաժշտությունից», - ասաց Քլայդերմանը։ Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին` թե ինչ անակնկալներ են սպասում հայ ունկնդրին, երաժիշտն ընդգծեց, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում Երևանի համերգներին, քանի որ սա իր առաջին այցն է Հայաստան։ Նրա խոսքերով` ինքը երբեք միևնույն երաժշտությունը չի նվագել նույն զգացմունքայնությամբ։

«Իմ երկացանկում կա հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։ Հուսով եմ, որ Երևան իմ հաջորդ այցի ժամանակ ես հայ կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ ևս կկատարեմ», - ասաց նա։   

Քլայդերմանն ընդգծեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու և երկրի մասին ավելին իմանալու հնարավորության համար։ Հայաստան այցը նաև լավ հնարավորություն է հայ երաժիշտների հետ աշխատելու համար։

Ռիշար Քլայդերմանը կոնսերվատորիա է ընդունվել 12 տարեկանում։ Նա աշխատել է Միշել Սարդուի, Թիերի Լը Լյուրոնի և Ջոնի Հոլիդեյի հետ։

Նրան աստղ է դարձրել համաշխարհային ճանաչում ստացած «Բալլադ Ադելինի համար» ստեղծագործությունը, որի հեղինակը Պոլ դը Սենևիլն է։ Ձայնագրության շուրջ 22 մլն օրինակ է վաճառվել աշխարհի ավելի քան 30 երկրում։ Քլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ` 90 մլն օրինակ ընդհանուր քանակով։

Քլայդերմանի համերգները կանցկացվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։