484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին նվիրված ցուցահանդես կբացվի Ռուսական ազգագրական թանգարանում ապրիլին
14:22
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին նվիրված ազգագրական ցուցահանդես կբացվի Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանում ապրիլին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը։

«Ցուցահանդեսը հիմնված կլինի հայտնի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի հավաքածուի վրա։ Ցուցանմուշների թվում կլինեն մոտ 400 ոսկերչական գործեր, որոնք հավաքել է Միլլերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Վան-Վասպուրականում», - ասաց Գրուսմանը Հայաստանի պատմության թանգարան այցի ժամանակ։

Նրա խոսքերով` 2015 թվականի հունիսին ցուցահանդեսը կներկայացվի Մոսկվայում, իսկ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, Երևանում։

«Նախօրեին մենք այդ մասին պայմանավորվեցինք Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։ Ցուցահանդեսն, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանի պատմության թանգարանում։ Չափազանց կարևոր է ցույց տալ, թե ինչ մշակույթ ունեին այդ մարդիկ», - ընդգծեց նա։

Գրուսմանը նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ։

«Ես եղա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Երբ դուրս եկա այնտեղից, առաջին անգամ տեսա Արարատ լեռը։ Այնտեղ ինձ նվիրեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը... Անհնար է մոռանալ այդ արյունալի ողբերգությունը, դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է», - ասաց նա։

Ռուսական ազգագրական թանգարանը Եվրոպայի խոշորագույն ազգագրական թանգարաններից է։ Հիմնադրվել է 1902 թ. հունվարին Սանկտ Պետերբուրգում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։