478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռուստաալիքները պատշաճ ուշադրություն չեն հատկացնում մանկական հեռուստահաղորդումներին. սոցիոլոգ
15:50
04 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստաալիքները պատշաճ ուշադրություն չեն հատկացնում մանկական հեռուստահաղորդումներին չորեքշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Հայաստանում կան հեռուստաալիքներ, որոնք ունեն մանկական ուսուցողական ծրագրեր, սակայն դրանք, ցավոք, շատ քիչ են։ Մուլտֆիլմեը, որոնք հեշտ են ընկալում երեխաները, և դաստիարակչական բնույթ ունեն, և ընդհանրապես վերացել են մեր հեռուստաեթերից», - նշեց Ադիբեկյանը Մանկական հեռուստատեսությանը և ռադիոհեռարձակման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով` տարբեր երկրների կաբելային հեռուստացանցերի փաթեթներում ներառված են հատուկ մանկական և երիտասարդական ալիքներ, որոնք առավելապես կրթական բնույթ ունեն։ «Մեր երկրում առանձին մանկական հեռուստատեսային ալիքներ ունենալն անհնար է, և այդ պատճառով յուրաքանչյուր ալիք պետք է ունենա մանկական կրթական հեռուստածրագրերի իր «կոճակը»»,- ավելացրեց Ադիբեկյանը։

Նրա խոսքերով` այսօր հեռուստատեսությունը շուկայական ծառայություն է, որը պետք է շահույթ բերի, և, բնականաբար, մանկական հեռուստահաղորդումներն անտեսված են, որովհետև մեծ շահույթ չեն բերում` ի տարբերություն հենց նույն սերիալների։

«Կարծում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունն ու Մշակույթի նախարարությունը պետք է դրամաշնորհներ տրամադրեն այն հեռուստաընկերություններին, որոնք կհեռարձակեն մանկական ճանաչողական, ուսուցողական հեռուստահաղորդումներ։ Պետությունն ինքը պետք է հոգա ծախսերն այս կարևոր հարցը լուծելու համար», – նշեց սոցիոլոգը։ Նա ավելացրեց, որ արբանյակային հեռուստատեսության միջոցով հարկավոր է մանկական հաղորդումները հասանելի դարձնել արտերկրում բնակվող հայ երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ հայրենի մշակույթին և լեզվին։

««Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ողջ աշխարհում բնակվող հայերի նոր սերնդի դաստիարակմանն ուղղված ծրագիր է մշակել, մեկ տարում ծախսում է մոտ 3,5 մլն դոլար այս նախագիծն իրականացնելու համար։ Այդ ծախսերի մոտ մեկ հինգերորդը բաժին է հասնում Հայաստանին», – ավելացրեց Ադիբեկյանը։ Նրա խոսքերով` կարելի է դիմել հիմնադրամին` մանկական հեռուստահաղորդումներ ստեղծող հայկական հեռուստաալիքներին դրամաշնորհներ տրամադրելու համար։

«Շատ կարևոր է, որպեսզի այդ հաղորդումներն ընտրվեն մասնագետների և մանկական հոգեբանների կողմից։ Այդ գործընթացը պետք է նպատակային լինի։ Եվ ամենագլխավորը` մենք պետք է ստիպենք ծնողներին միացնել հեռուստացույցը մանկական հաղորդումների ժամանակ, ինչպես նաև երեխաների հետ միասին դիտել այդ ծրագրերը, որպեսզի ծնողները երեխաներին բացատրենն այն ամենը, ինչը նա չի կարողանում հասկանալ», – ավելացրեց սոցիոլոգը։

Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրը (The International Children's Day of Broadcasting) հիմնվել է ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից 1991 թ.–ին` ԶԼՄ–ներում մանկական հարցերի լուսաբանման մակարդակը բարձրացնելու նպատակով։ Սկզբում այդ օրը նշում էին դեկտեմբերի առաջին կիրակի օրը։ 2009թ.–ին այն տեղափոխվել է մարտ ամիս։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։