484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ապրիլի 24–ին ընդառաջ կհրատարակվեն Հայոց ցեղասպանության տարիներին զոհված գրողների ստեղծագործությունների անթոլոգիաներ
13:49
03 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ` ապրիլի 24–ին ընդառաջ Հայոց ցեղասպանության տարիներին զոհված գրողների ստեղծագործությունների անթոլոգիաներ կհրատարակվեն, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Նրա խոսքերով` այս ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող հասկանա, որ Օսմանյան կայսրությունում առաջին հերթին սպանում էին մտավորականության ներկայացուցիչներին և տաղանդավոր մարդկանց, որոնց մեջ իրական սպառնալիք էին տեսնում։

«Հայաստանի մշակույթի նախարարությունը գրքերի ցանկ է հրապարակել, որոնց մի մասը պետք է վերահրատարակվի, ևս մի մասը պետք է թարգմանվի, դրանով էլ հենց զբաղվում է Գրողների միությունը», – նշեց Միլիտոնյանը։

Ցեղասպանության տարիների զոհված գրողների (Դանիել Վարուժան, Սիամանթո, Գրիգոր Զոհրաբ, Ռուբեն Սևակ և այլոք) ստեղծագործությունների ժողովածուները, Գրողների միության նախագահի խոսքերով, կհրատարակվեն գերմաներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

«Թարգմանված ժողովածուներից մեկն արդեն պատրաստ է և շուտով լույս կտեսնի Գերմանիայում։ Մայիսի 10–ին Մագդեբուրգում կհրատարակվեն մյուս գրքերը գերմաներենով», – ասաց Միլիտոնյանն` ավելացնելով, որ Հայաստանում նույն անթոլոգիաները կհրատարակվեն մինչև ապրիլի 24–ը։

Նրա խոսքերով` Գրողների միությունը մտադիր է 2015 թ.–ից հետո ևս շարունակել այդ հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը։

Խոսելով Գրողների միության կողմից նախատեսված միջովառումների մասին` Միլիտոնյանը նշեց, որ մարտին և ապրիլին կկազմակերպվեն բազմաթիվ հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ, որոնք այդ թվում կնվիրվեն Մանկական գրքի օրվան (ապրիլի 2) և Պոեզիայի համաշխարհային օրվան (մարտի 21)։

Միլիտոնյանը նաև նշեց, որ նա և իր գործընկերները ջանքեր են գործադրում, որպեսզի հաջորդ տարին Հայաստանում հռչակվի գրականության տարի։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ: