+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կանցկացվի Մարտի 8–ին նվիրված «Սիրելի կանանց համար» ցուցահանդեսը
16:26
02 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 5–ին  Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային–գործարար կենտրոնում կբացվի «Սիրելի կանանց համար» Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է Կանանց միջազգային օրվան, հաղորդում է «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսը կբացվի ժամը 18։00–ին «Մոսկվայի տան» ցուցահանդեսների սրահում։ Մուտքն ազատ է։

«Քանի որ միջոցառումը նվիրված է Կանանց միջազգային օրվան, վարպետը ցուցադրության համար ընտրել է իր լավագույն կանացի դիմանկարները, որոնք ստեղծված են իր անկրկնելի ոճում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Անատոլի Ավետյանը ծնվել է 1952 թ.–ին Սիբիրում։ 1967 թ.–ին տեղափոխվել է Հայաստան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում։

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով։ Ավետյանը Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ է։

Անատոլի Ավետյանի աշխատանքները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ազգագրության թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի մշակույթի հիմնադրամում, Բոստոնի «Ալմա» թանգարանում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի նկարների հավաքածուում և այլուր։

Ցուցահանդեսը կազմակերպվում է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ձեռնարկության և Երևանում «Մոսկվայի տան» կողմից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: