480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Լիբանանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը մեկնարկել են «Նորմա» օպերայով
14:50
27 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում, հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

«Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստիկ է։ Նվագախումբը փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված, ինչպես միշտ, թերևս: Հրաշալի և ակտիվ երաժիշտներ են, մեծ պրոֆեսիոնալներ, լի կամքով և ցանկությամբ՝ անելու ամեն հնարավորը լավագույնս ներկայանալու համար», – հայտարարել է Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն`խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին։

Նրա խոսքերով` լինելով սիմֆոնիկ նվագախումբ՝ Երիտասարդականը լիովին զգում է ներկայացման իր սովորական ոճին ոչ բնորոշ օպերային կատարման ճկունությունը:

«Սքանչելի երաժիշտներ են, միշտ բարձր տրամադրությամբ, բաց են դիրիժորի հետ համագործակցության համար: Ավելի լավ միջավայր աշխատանքը սկսելու համար անգամ հնարավոր չէ պատկերացնել», – նշել է Մարչիանոն։

Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդական նվագախումբը կունենա ևս 4 համերգ՝ հանդիսատեսին ներկայացնելով Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մարտի 10-ին Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում տեղի ունենալիք համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ ելույթ է ունենում փառատոնում որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Լիբանանի հյուրախաղերը հնարավոր դարձան նվագախբմի գլխավոր գործընկեր VivaCell-MTS ընկերության շնորհիվ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.–ի նոյեմբերին, 2008 թ.–ին պետական նվագախմբի կարգավիճակ է ստացել։ Նվագախմբի կազմում հանդես են գալիս մջիազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։