484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մարիամ Մերաբովան և Miraif project խումբը ելույթ կունենան Երևանում և Ստեփանակերտում
18:30
21 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ծագումով հայ, Մոսկվայում ապրող և ստեղծագործող ջազային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան և Miraif project խումբը մենահամերգներ կունենան Երևանում և Ստեփանակերտում, հաղորդում է համերգի կազմակերպիչ «Իվենթ գրուփ» ընկերությունը:

Երևանյան համերգը տեղի կունենա ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մինչ այդ նախատեսված է Մերաբովայի բարեգործական համերգը Ստեփանակերտում, որը տեղի կունենա ապրիլի 1-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:

«Սիրված երգչուհին արդեն հնարավորություն ունեցել է իր անկրկնելի կատարումներով գերել հայ հանդիսատեսին, սակայն այս համերգը յուրահատուկ է նրանով, որ Մարիամ Մերաբովան իր հայրենի քաղաքում առաջին անգամ է մեծ բեմից հանդես գալու մենահամերգով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Երգչուհին նշում է, որ անբացատրելի հուզմունքով է սպասում Երևանում նախատեսված իր յուրաքանչյուր համերգին: «Երևանյան իմ յուրաքանչյուր համերգին ես սպասում եմ անբացատրելի հուզմունքով: Կանգնել լեգենդար դահլիճի բեմի վրա, իսկապես մեծ երջանկություն է, երգել հանդիսատեսի համար, ով առանձնահատուկ սեր ունի և միանգամայն այլ կերպ է ընկալում ջազը և որակյալ երաժշտությունը, միշտ հուզիչ է», - նշում է նա:

Երգչուհին և կազմակերպիչները, որոնց թվում է «Էմիլ Կարատ» ստուդիան, խոստանում են, որ համերգը բոլոր ներկաներին և ջազային արվեստի սիրահարներին հրաշալի հնարավորություն կտա առնչվել բարձր արվեստին և հիանալի գործիքավորման ուղեկցությամբ վայելել երգչուհու անզուգական և կենդանի ձայնով կատարումները:

Մերաբովան հանդես է գալու «Miraif project»-ի նվագակցությամբ: Մարիամն այդ խմբի մեներգչուհին է, իսկ խումբը ստեղծվել է նրա ամուսնու` երաժշտական պրոդյուսեր, երգերի մեծամասնության հեղինակ Արմեն Մերաբովի կողմից:

Մարիամը իր հայ երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ է պատրաստել և առաջին անգամ կատարելու է հայերեն երգեր, որոնք հատուկ մշակվել են երևանյան մենահամերգի համար: Համերգին կհնչեն ինչպես արդեն շատ սիրված և հայտնի երգեր, այնպես էլ նոր երգեր:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը», - նշում է Մերաբովան:

Մարիամի հայրենի քաղաքը Երևանն է, որտեղից էլ սկսվել է նրա երաժշտական կարիերան: Ավարտելով երևանյան երաժշտական դպրոցներից մեկը` նա ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ստանում է երաժշտական բարձրագույն կրթություն: Առաջին անգամ մեծ բեմ Մարիամ Մերաբովան բարձրացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Բրիլի հետ միասին:

Մարիամ Մերաբովան և «Miraif project»-ը իրենց համատեղ գործունեության ընթացքում թողարկել են 3 ալբոմ: Իր կարիերայի ընթացքում Մարիամը աշխատել է աշխարհում հայտնի այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Վյաչեսլավ Գորսկին, Ֆիլլ Պերին, Էրիկ Մորիենտալը, Գրիգորի Ֆայնը:

Մարիամ Մերաբովա անունը լայն հանրությանը առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» միջազգային մրցույթին և դարձավ 3-րդ եթերաշրջանի ֆինալիստներից մեկը: Մերաբովան բազմիցս հանդես է եկել որպես բեք-վոկալ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը: