483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թումանյանի երևանյան տուն–թանգարանի այցելուները «կտեղափոխվեն» հին Թբիլիսի
17:46
19 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հովհաննես Թումանյանի երևանյան տուն–թանգարանի այցելուները 3D-պրոեկտորի շնորհիվ կկարողանան «տեղափոխվել» 20–րդ դարի սկզբի Վոզնեսենսկայա 18 թբիլիսյան փողոց, որտեղ ապրել է հայ մեծ բանաստեղծը, հինգշաբթի լրագրողներին ասաց տուն–թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանը։

Նախագիծը գործարկվել է փետրվարի 19–ից` հենց այդ օրը, 146 տարի առաջ ծնվել է Հովհաննես Թումանյանը։ Եղիազարյանի խոսքով, ամբողջ պրոեկցիան, որն արդեն հասանելի է այսօրվանից, մշակվել է այնպես, որ մարդն իրեն զգում է փողոցում, որտեղ կարող է անցորդներին ողջունող Թումանյանի հետ։

«Այնուհետև այցելուն շարունակում է իր ճանապարհը դեպի Թումանյանի բնակարանը երկրորդ հարկում, որը գրողի թբիլիսյան բնակարանի ճշգրիտ կրկնօրինակն է»,– ասաց նա։

Բացի այդ, Եղիազարյանի խոսքով, երևանյան թանգարանի սենյակներից մեկը բաց է այցելուների համար նրա ծննդյան օրը։ «Նրանից հետո, երբ կառուցվել է թանգարանը, այնտեղ ապրել են գրողի այրին` Օլգան, և նրա երեք դուստրերը, և հյուրասենյակը, որը գտնվում էր առաջին հարկում, վերածվել է հուշերի սենյակի, որը պահպանել է իր նախնական տեսքը»,– ասաց Եղիազարյանը։

Ըստ նրա, այդ հյուրասենյակում այցելուները հնարավորություն կունենան մեկ գավաթ գինի խմել և կենաց ասել, քանի որ, ըստ ավանդույթի, գրողի այրին նրա ծննդյան օրը հավաքում էր նրա տաղանդի գնահատողներին և ընկերներին։

«Սկսած 2008 թվականից` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ընդունված է համարել Գիրք նվիրելու օր... Այս տարի որոշվել է, որ տուն–թանգարանի բոլոր այցելուներին բոլոր նվիրված գրքերը կփոխանցվեն Տավուշի մարզի զինծառայողների փոքրիկ գրադարանին»,– նշեց Թումանյանի անվան տուն–թանգարանի աշխատակցուհին։

Նաև, Եղիազարյանի խոսքով, գրողի ծննդյան օրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցականները և ուսուցիչներն այցելուներին կներկայացնեն երաժշտական ծրագիր և բանաստեղծություններ։

«Բացի այդ, այսօր Facebook սոցիալական ցանցում կբացվի «Թումանյանի աշխարհը» անվանումով խումբ, որի մասնակիցները յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը կկազմակերպեն ինտերակտիվ խաղեր, որոնք կօգնեն ավելի մոտ ծանոթանալ Թումանյանի հետ և նրան ավելի լավ ճանաչել։ Հաղթողներին մրցանակներ են սպասում»,– ավելացրեց Եղիազարյանը։

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թ.–ից Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։ Տոնի ամսաթիվը պատահական չէ ընտրված։ 1869 թ.–ին այդ օրը ծնվել է մեծանուն հայ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։

Այդ օրը երկրում կազմակերպվում են բազմաթիվ գրական միջոցառումներ, պոեզիայի երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների և բանաստեղծների հետ։ Տոնի նպատակն է երիտասարդների շրջանում սերմանել սեր ընթերցանության նկատմամբ  և հետաքրքրություն` սեփական պատմության ու մշակույթի նկատմամբ։ Այս օրվա տոնական ավանդույթներից է հետաքրքիր գիրք նվիրել մտերիմ մարդուն։

Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանը Երևանում բացվել է 1953 թվականին, հիմնադիրն ու առաջին տնօրենը բանաստեղծի դուստր Աշխեն Թումանյանն էր։ Թանգարանում վերստեղծվել է այն մթնոլորտը, որում ապրել և ստեղծագործել է Թումանյանը Թբիլիսիում 1900 թվականից մինչև իմ մահը` 1923 թվականը։

Հավաքել են ճաշասենյակի, հյուրասենյակի և բանաստեղծի թբիլիսյան աշխատասենյակի իրերն ու ներքին հարդարումը։ Ցուցադրվում է անձնական գրադարանը, որտեղ կա մոտ 8000 հատոր` նվիրված կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, մշակույթին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը։ Գրադարանը բաց է բանսստեղծի ստեղծագործությունն ուսումնասիրողների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:10
11 Դեկտեմբերի 2016
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ամերիկյան ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի ապրիլին
Ամերիկահայ բարերար և ձեռներեց Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» (The Promise) ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի հաջորդ տարվա ապրիլին:
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։