478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի է դարձել Genealogy խմբի առաջին մասնակցի անունը,որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ում
16:18
16 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է դարձել Genealogy խմբի առաջին մասնակցի անունը, որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում։ Դա ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, հաղորդվում է խմբի Facebook–յան պաշտոնական էջում։

Փետրվարի սկզբին Եսային Ալթունյանը (Essaï) ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը։

Genealogy խմբում կներառվեն հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Ալթունյանը երաժշտական համույթում կներկայացնի Եվրոպան։

Մրցույթի վեց մասնակիցները Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները խորհրդանշող անմոռուկի ինքնատիպ խորհրդանիշը կդառնան։ Հայ մասնակիցները կներկայացնեն «Մի ժխտիր» երգը։

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։

«Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։
18:35
05 Սեպտեմբերի 2017
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել թուրքի և հայուհու սիրո պատմության մասին (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին:
16:37
05 Սեպտեմբերի 2017
Հայաստանցի և արցախցի վարպետները կներկայացնեն իրենց բացառիկ աշխատանքները «Մշակութային վերածնունդ» փառատոնի շրջանակում
Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։