487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Մհեր Մկրտչյանի այրին Երևանում ներկայացրել է «Չտեսնված Ֆրունզիկը» գիրքը
17:36
13 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի այրին` դերասանուհի և ռեժիսոր Թամարա Հովհաննիսյանն ուրբաթ Երևանում ներկայացրել է իր ամուսնուն նվիրված «Չտեսնված Ֆրունզիկը» գիրքը։

«Այդ գրքի ստեղծման համար պահանջվել է մարդկանց մեծ խմբի տիտանական աշխատանք։ Ես գոհ եմ արդյունքից, քանի որ գիրքն առավելագույնը մոտ է իմ մտահղացմանը»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա` գրքում հավաքվել են փաստեր դերասանի կյանքի տարբեր իրավիճակների մասին։

Ներկայացնելով  Մհեր Մկրտչյանի մասին գրքի ստեղծման հիմնական պատճառը` նա ասաց, որ ամենը, ինչ հրապարակվել կամ նկարահանվել է Արտիստի մասին մինչ օրս, նրա հետ որևէ կապ չունի։

«Ես գրքում ներկայացրել եմ այն Մհերին, ում մարդիկ չգիտեն, այն Մհերին, ինչպիսին նա եղել է իրականում։ Դա Մհեր Մկրտչյանն է իմ ընկալմամբ, հնարավոր է, ամենամոտը իրականին։ Դա շատ անկեղծ գիրք է»,– ասաց դերասանի այրին։

Գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանն իր հերթին նշեց, որ Մհեր Մկրտչյանի տաղանդը, նրա անձի ողջ մասշտաբը մինչ օրս ըստ արժանվույն չի գնահատվել հայ թատերագետների կողմից։ «Չտեսնված Ֆրունզիկը» գրքում փորձ է արվել ներկայացնել Մհեր Մկրտչյանին որպես Արտիստի։

«Դա բացառիկ, յուրօրինակ գիրք է այն իմաստով, որ անձնական արխիվի փաստագրական նյութերն առաջին անգամ լայն լսարանին են ներկայացվել լուսանկարների և դրանց մեկնաբանությունների միջոցով»,– ասաց նա։

Ըստ նրա` գրքում ներկայացված է Մկրտչյանի կյանքի շատ կարևոր ժամանակաշրջանը` սկսած 1982 թվականից և մինչև նրա կյանքի վերջը, ներառված է Մհեր Մկրտչյանի հյուրախաղերի գործունեությունը, որի մասին մինչ օրս շատ քիչ տեղեկություն է եղել։

«Չտեսնված Ֆրունզիկը» գրքում ներկայացվել է մոտ 260 լուսանկար Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի և բեմական գործունեության մասին Թամարա Հովհաննիսյանի անձնական արխիվից` հավաստի և անկեղծ մեկնաբանություններով։ Ֆոտոնյութերը հրապարակվում են առաջին անգամ։ Տեքստը ներկայացվել է երեք լեզուներով։ «Չտեսնված Ֆրունզիկ» գրքի շնորհանդեսը կկայանա Երևանում փետրվարի 25–ին։

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր պրոֆեսիոնալիզմը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ափրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացած դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: