486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վալերի Գերգիևը վստահ է, որ ռուսատյացները չեն ձախողի ռուս արտիստների ելույթն ԱՄՆ–ում
20:40
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դիրիժոր Վալերի Գերգիևը չի վախենում ԱՄՆ–ում համերգների ձախողումից ուկրաինացի ակտիվիստների ռուսատյաց ելույթների պատճառով, երկուշաբթի պատմել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Ավելի վաղ ասվել էր, որ Նյու Յորքում ուկրաինացի ակտիվիստները ցույցեր են կազմակերպել Կարնեգի–հոլի դիմաց, որտեղ ելույթ էր ունեցել Մարիինյան թատրոնի նվագախումբը` Գերգիևի գլխավորությամբ, ինչպես նաև Մետրոպոլիտեն–օպերայի մոտ, որտեղ երգել է Աննա Նետրեբկոն։ Ակցիայի մասնակիցներն ուկրաինական դրոշներով բացականչում էին` «Ամոթ Գերգիևին» և ռուս երաժիշտներին մեղադրում Դոնբասի արյունահեղությանն օժանդակելու մեջ։

«Ես չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարդում նրանց բլոգները, դա ինձ հետաքրքիր չէ։ Բայց ոչ ոք իրավունք չունի ընդհատելու ներկայացումը։ Մետրոպոլիտեն–օպերայում ողջ դահլիճն աղմկեց, երբ ինչ–որ մեկը կանգնեց պաստառով երեկոյի գլխավոր արտիստուհի Աննա Նետրեբկոյի խոնարհվելու ժամանակ... Այնտեղ հինգ մարդ է կանգնած պաստառներով, իսկ այստեղ 2200 մարդ է ոտքի կանգնում։ Դրանից Ուկրաինան շահու՞մ է, ի՞նչ է»,ժ– մեկնաբանել է Գերգիևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա` Մարիինյան թատրոնի հյուրախաղերն ԱՄՆ–ում, ինչպես նաև Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, «ավելի շուտ կմիավորի, քան կբաժանի երիտասարդ ուժերին, ինչպես նաև նրանց, ովքեր պատասխանատու են նրանց նորմալ պայմանների համար»։

«Մենք գալիս ենք ելույթ ունենալու ամերիկյան հանդիսատեսի համար։ Մեր ելույթները ձախողել չեն կարող։ Եվ չեն էլ անի։ Մարդիկ աղմկում են, դա նրանց դուր չի գալիս, նրանց թռուցիկներ են տալիս, իսկ նրանք դրանք պատռում են, դեն են նետում։ Եթե ինչ–որ քաղաքական բողոքի ցանկացած ձև ընդունելի է, միայն թե ոչ ոքի չսպանեն, ապա թող կանգնեն»,– ասել է Գերգիևը։

Ռուսատյացության տարածման դեմ ևս բողոքի ցույց է անցկացվել Նյու Յորքում փետրվարի 7-ին։ Դրա կազմակերպիչները Շիլլերի ամերիկյան ինստիտուտից հայտարարել են այս օրերին Նյու Յորքում ելույթ ունեցող ռուս արտիստների և երաժիշտների դեմ ուղղված քաղաքական ցույցերի անընդունելի լինելու մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։