483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգի կազմակերպիչները մանրամասնել են Օպերայի թատրոնի սկանդալը
15:44
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգի կազմակերպիչները մանրամասնել են Օպերայի թատրոնի սկանդալը, որը պատճառ է դարձել Երևանում դաշնակահարի ելույթների ընդհատմանը։

Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար փետրվարի 5-ին։ Համերգի ընթացքում պետք է հնչեր Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Սակայն, ինչպես հայտնել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից` Անտոնիո Կոնսալեսը վատ ինքնազգացողության պատճառով չեղյալ է հայտարարել Երևանում նախատեսված համերգը։

Նախորդ օրերին, տեղական լրատվամիջոցներում   վարկածներ էին տարածվել համերգի  տեղափոխման մասին, և նույնիսկ նշվում էր,   թե համերգն իբր հանվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի և դաշնակահարի միջև ծագած անհամաձայնությունների պատճառով։

ԻՆչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց Օպերային թատրոնի բեմադրող Մարինա Սարգսյանը` Կոնսալեսի Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անհասկանալի պատճառներով  ձևավորվեցին լարված հարաբերություններ դաշնակահարի և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև, որը պետք է ղեկավարար համերը։

Նա պարզաբանեց, որ դիրիժորը նշանակեց ավելի վաղ չնախատեսված փորձ համերգից առաջ և հայտարարեց, որ եթե դաշնակահարը կներկայանա, նա ազատ կարձակի նվագախումբը։

Սարգսյանի խոսքերով` Կոնսալեսը ներկա է եղել փորձին ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո դուրս է եկել դահլիճից և տեղեկացրել, որ Դուրգարյանը հանձնարարել է չեղյալ հայտարարել համերգը։

Բեմադրիչն ընդգծեց, որ դաշնակահարը շատ նյարդային էր, նա գունատ էր, շրթունքները դողում էին։

«Ես փորձեցի պարզել պատճառը, սակայն Դուրգարյանը հայտարարեց, որ այդ մարդը չի կարող նվագել, չի նվագի, և համերգը չեղյալ է հայտարարվում։ Իսկ Կոնսալեսն ասաց, որ Դուրգարյանն ամբողջովին փոխել է ստեղծագործության կատարման տեմպը համերգից ընդամենը 1,5 ժամ առաջ։ Կոնսալեսն իրենց այնքան վատ էր զգում, որ նրան թատրոնից տեղափոխել են», – ավելացրեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ երկու ամիս անց Կոնսալեսն, ամեն դեպքում, նախատեսում է ելույթ ունենալ Հայաստանում ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Սակայն հարկ է նշել, որ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում փետրվարի 6–ին և 7–ին Կոնսալեսը դաշնամուրի վարպետության դաս, այնուամենայնիվ, կազմակերպել է։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը մամուլի ասուլիսին ներկա չի եղել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։