483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական ֆիլմերի 13–րդ փառատոնը Երևանում մեկնարկում է փետրվարի 14–ին «Իմիտացիոն խաղ» ֆիլմի ցուցադրությամբ
18:22
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում փետրվարի 14–ին մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13–րդ փառատոնը, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը։

Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի ներկայացուցչության ու Beeline ընկերության կազմակերպած կինոփառատոնն այս տարի նվիրվում է սիրո թեմային։

«Ֆիլմերը, որոնք կցուցադրվեն այս տարի, իմ կարծիքով, լավագույնն են փառատոնի անցկացման բոլորի տարիների համեմատ։ Եվ ես հույս ունեմ, որ հայ երիտասարդները մեծ հաճույք կստանան ֆիլմերը դիտելիս», – նշեց Լիչը։

Նա տեղեկացրեց, որ կինոփառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա փետրվարի 14–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Իմիտացիոն խաղ» ֆիլմի ցուցադրությամբ, որն «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

ՀՀ–ում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, որ կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք օգնում են մարդկանց կյանքն ավելի լավ դարձնել։

«Վստահ եմ, որ մեր աջակցությամբ Բրիտանական ֆիլմերի 13–րդ փառատոնի շրջանակում հետաքրքիր և որակյալ ֆիլմերը հասանելի կլինեն կինոյի սիրահարներից շատերի համար։ Մենք նաև ուրախ ենք տեղեկացնել, որ բրիտանական ֆիլմերը հասանելի կլինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մարզերում», – ավելացրեց Պյատախինը։

Կինոփառատոնի շրջանակում Երևանում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած օրենքների, երջանկության համար մղվող պայքարի և հաղթանակի մասին։

Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14–20–ը «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում, իսկ արդեն մարտին ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում (մարտի 5–7–ը), Արարատում (մարտի 16–18–ը), Արմավիրում (մարտի 20–22–ը)։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։