480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսն առաջին անգամ համերգ կունենա Երևանում փետրվարի 5–ին
17:05
04 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսն առաջին անգամ համերգ կունենա փետրվարի 5–ին Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ։ Թեև ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դեռ անցյալ տարի պիտի նվագեի, սակայն մայրս մահացավ, և այդ պատճառով նախորդ տարվա մայիսին չկարողացա գալ Հայաստան»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Կոնսալեսը։

Կոնսալեսը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Երաժիշտները կկատարեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար:

Դաշնակահարը նշում է, որ 2015 թվականը շատ կարևոր տարի է, քանի որ հենց այս տարի է Հայաստանում նշվում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը։

«Հայ երաժշտության մեջ ես կարող եմ առանձնացնել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք պաշտում եմ։ Իտալական կոնսերվատորիայում էլ են Խաչատրյան նվագում»,– ասաց Կոնսալեսը` ավելացնելով, որ փոքր տարիքում ինքը նույնպես նվագել է հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Կոնսալեսը նաև վարպետության դաս կանցկացնի Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցում փետրվարի 6–ին և 7–ին։

Համերգի հովանավորը Թուֆենկյան հիմնադրամն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը: