482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը վարպետության դաս է անցկացրել Երևանում
19:46
29 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս երիտասարդ հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը հինգշաբթի վարպետության դաս է տվել Երևանի 13–րդ հատուկ երաժշտական դպրոցի սաներին։

«Շատ եմ սիրում այդ գործը, և գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում, ուր գալիս եմ, վարպետության դասեր եմ տալիս։ Դա կարծես պատմականորեն է դասավորվել, և հատուկ դրա համար ոչինչ չեմ անում»,– ասաց Կուրբատովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը վարպետության դասից առաջ։

Ըստ նրա` վարպետության դասն իր համար ոչ միայն երեխաներին սովորեցնելու, այլ իր համար ինչ–որ նոր բան բացահայտելու ձև է։

«Ցանկանում եմ, որ իմ այցից երեխաներն ու մանկավարժներն ինչ–որ բան ստանան, նաև ձգտում եմ դրական էմոցիաներ ստանալ, երբ տեսնում եմ լավ նվագող երեխաների։ Դա ինձ համար միշտ տոն է»,– ասաց Կուրբատովը։

Նա նշեց, որ իր համար վարպետության դասերի անցկացման ժամանակ գլխավորն իր աշխատանքի արդյունքը տեսնելն է, գտնել բառեր, որոնք հասնում են մանկական սրտին։

Վարպետության դասի ընթացքում հայտնի երաժիշտը ոչ միայն լսել է հատուկ դպրոցի սաների կատարումը և արտահայտել իր պրոֆեսիոնալ կարծիքն ու առաջարկությունները, այլ նաև ինքն է նվագել։

Ալեքսեյ Կուրբատովը Երևան է ժամանել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված համերգին մասնակցելու համար, որը կկայանա հունվարի 30–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կուրբատովի կատարմամբ Երևանում կհնչի դաշնամուրի և նվագախմբի համար №2 օպ. 27 կոնցերտը` Դավիթ Մնացականյանի թեմաներով։

Ալեքսեյ Կուրբատովը մի քանի միջազգային բարեգործական հիմնադրամների կրթաթոշակառու է։ Ալեքսեյը ծավալուն համերգային ծրագրով շրջագայել է բազմաթիվ երկրներում, ունի մի քանի աուդիոսկավառակ, մասնակցել է համաշխարհային մակարդակի երաժիշտների համերգներին։

Ալեքսեյ Կուրբատովը զգալի հաջողությունների է հասել նաև որպես կոմպոզիտոր։ Նրա դաշնամուրային, կամերային և նվագախմբային ստեղծագործությունները մշտապես կատարվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Գերմանիայում, Խորվաթիայում, ԱՄՆ–ում և բազմաթիվ դրական կարծիքներ ունեն մամուլում և Համացանցում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
16 Դեկտեմբերի 2017
Հայտնի են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմերը
Մեծ Բրիտանիայում հարցում է անցկացվել, որի մասնակիցները նշել են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմերը:
14:58
15 Դեկտեմբերի 2017
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի աջակցությամբ ԵՊՀ–ի ուսանողներն իրագործեցին իրենց մշակութային նախագիծը
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ մի խումբ ուսանողուհիներ կյանքի կոչեցին իրենց նախագիծը:
17:08
14 Դեկտեմբերի 2017
Շառլ Ազնավուր. «հուսամ` կերգեմ մինչև 100 տարեկան»
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը Le Figaro ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան։
20:07
11 Դեկտեմբերի 2017
Spice Girls-ի նախկին մենակատարը երգել և խոսել է հայերեն (ՎԻԴԵՈ)
Spice Girls-ի նախկին մենակատար Մել Բի–ն երգել և խոսել է հայերեն։
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։