480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում բացվել է «Հաղթանակի եզրերը» պաստառների ցուցահանդեսը
19:03
27 Հունվարի 2015


ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում երեքշաբթի բացվել է «Հաղթանակի եզրերը» պաստառների ցուցահանդեսը, որը նվիրված է Հայրենական պատերազմին։

«Մենք բացում ենք Հայրենական պատերազմի ժամանակների պաստառների ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ։ Այս ցուցահանդեսն առաջին անգամ է ցուցադրվում», – ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը։

Նրա խոսքերով` ցուցադրությունն արտացոլում է պաստառային արվեստը` պատերազմի ամենաառաջին օրերից սկսած։ «Бей фашистских гадов!» առաջին պաստառը հրատարակվել է 1941 թ.–ի հունիսի 23–ին։

«Այս տարին նշանակալից է, քանի որ մենք տոնում ենք Հայրենական պատերազմի հաղթանակի 70–րդ տարեդարձը։ Նախատեսված են մի շարք միջոցառումներ Հայաստանի տարածքում` Ռուսաստանի դեսպանատան ու Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հովանու ներքո», – ասաց Կալինինը։

Նա նշեց, որ Հայաստանում կկազմակերպվի նաև մեծ համաժողով` նվիրված հաղթանակի 70–րդ տարեդարձին, ինչպես նաև այլ միջոցառումներ։ Նախատեսվում է Ռուսաստանի դեսպանատանն առընթեր ստեղծել Հիշարժան միջոցառումների նախապատրաստման հարցերով հանրային խորհուրդ։

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ պաստառներին, որոնք ավագ սերնդի ներկայացուցիչները, մասնավորապես` վետերաններն անգիր էին հիշում։ Ներկաների համար կազմակերպվել էր նաև երաժշտության երեկո, որկ ընթացքում հնչեցին Հայրենական պատերազմի տարիների երգեր։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: