484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Էմանուիլ Վիտորգանը շաբաթ օրը նշում է 75–ամյակը
14:12
27 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թատրոնի և կինոյի դերասան Էմանուիլ Վիտորգանը շաբաթ օրը նշում է իր 75–ամյակը։ Ստորև ՌԻԱ Նովոստին կենսագրական տեղեկանք է ներկայացնում։

Թատրոնի և կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էմանուիլ Գեդեոնի Վիտորգանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 27–ին Բաքվում (Ադրբեջան)։ Հայրն ու մայրը ծնունդով Օդեսայից են, Բաքվում հայրը հայտնվել է Օդեսայի ալրաղացի ինստիտուտն ավարտելուց հետո տեղաբաշխումով։ Տղային Էմանուիլ են կոչել մոր պնդմամբ` քաղաքացիական պատերազմի տարիներին զոհված եղբոր պատվին։ Վիտորգանների ընտանիքը տեղափոխվել է Ստավրոպոլ, այնուհետև` Աստրախան, որտեղ Էմանուիլն ավարտել է միջնակարգ դպրոցը։

1961 թվականին Վիտորգանն ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆի պետական ինստիտուտը (այժմ` Սանկտ Պետերբուրգի թատերարվեստի պետական ակադեմիա), Բորիս Զոնի կուրսը։

Նա խաղացել է ավելի քան 120 դեր ֆիլմերում և սերիալներում։ .

1992 թվականից գոյություն ունի «Վիտորգան ակումբը», որը ներկայում Մոսկվայի Օստեժենկայի «Էմանուիլ Վիտորգանի մշակութային կենտրոնի» շենքում անցկացնում է թատրոնի և կինոյի դերասանների ստեղծագործական դերասաններ, խաղարկային և վավերագրական կինոյի պրեմիերաների ցուցադրություններ, ներկայացումներ, երաժշտական երեկոներ, արվեստի գործիչների հոբելյանական երեկոներ։

Էմանուիլ Վիտորգանը ՌԴ ժողովրդական արտիստ է։ 2014 թվականին նա դարձել է Անդրեյ Միրոնովի անվան ռուսական «Ֆիգարո» ազգային դերասանական մրցանակի դափնեկիր է։ Դերասանը երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին կինը դերասանուհի Տամարա Ռումյանցևան է, որի հետ միասին նրանք սովորել են, երկրորդ կինը` Ալլա Բալտերը (1939-2000)։ 2003 թվականին Էմանուիլ Վիտորգանն ամուսնացել է Իրինա Մլոդիկի հետ։ Դերասանն ունի երկու երեխա` դուստր Քսենիան առաջին ամուսնությունից և որդին` Մաքսիմը` երկրորդից։ Քսենիան ակումբ է ղեկավարում Բաղաամ կղզում և ներկայացումներ է բեմադրում։ Մաքսիմ Վիտորգանը դերասան է և բեմադրիչ ռեժիսոր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։