482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ» ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին
14:47
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ նկարիչ Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ» ցուցահանդեսը բացվել է Երևանում, այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Ցուցահանդեսին ներկայացված է մոտ 140 նկար, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Հայոց ցեղասպանության ցավի մասին։ Նկարների վրա հեղինակն աշխատել է մեկուկես տարի, միաժամանակ երկու անգամ այցելել է Արևմտյան Հայաստան (ժամանակակից Թուրքիայի տարածք)` հուզական կտավներ ստեղծելու համար։

«Սա իմաստ ունեցող ցուցահանդես է։ Իմ աշխատանքների թվում կան 70 նկարներ, որոնցում ներկայացված են աշխարհահռչակ մարդկանց դիմանկարներն ու արտահայտությունները, ովքեր կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – ասաց Ներսիսյանը։

Նկարչի խոսքով` հավաքածում ստեղծելու ընթացքում հենց այդ 70 նկարների վրա է ծախսել ժամանակի մեծ մասը։

«Որոշ նկարներում Արևմտյան Հայաստանի բնապատկերներն են և հուշարձանները... Որոշ կտավներում ներկայացված ծաղիկները ես նվիրել եմ Ցեղասպանության 1,5 մլն զոհերին», – նշեց Ներսիսյանը։

Նրա խոսքով` աշխատանքները Երևանից հետո կցուցադրվեն նաև Փարիզում և Ստրասբուրգում 2015թ.–ի ապրիլին։

Լեմս Ներսիսյանը ծնվել է 1946թ.–ին Գյումրիում, նա Մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ամբիոնի վարիչն է։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: