478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հաջորդ Ջեյմս Բոնդն, ամենայն հավանականությամբ, սևամորթ կլինի. ԶԼՄ
16:09
20 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դենիել Քրեյգից հետո հանրահայտ Ջեյմս Բոնդ կարող է դառնալ սևամորթ դերասան Իդրիս Էլբան։ Այդ մասին ասվում է Sony Pictures Entertainment կինոընկերության վրա կատարած ցանցային գրոհից հետո հրապարակված նամակագրությունում։

Ինչպես հայտնում է Daily Beast–ը, Բոնդի դերը բրիտանացի Էլբային է առաջարկել Sony Pictures Entertainment–ի համանախագահ Էմի Պասկալը։ «Իդրիսը պետք է լինի հաջորդ Բոնդը»,– գրել է նա 2014 թվականի հունվարին նամակում։ Դերասանը հայտնի է «Ռոք–ն–ռոլ պարողը» (2008), «Տոր» (2011),, «Պրոմեթևս» (2012), «Խաղաղօվկիանոսյան սահման» (2013) ֆիլմերում խաղացած դերերով։

Daily Beast–ի տվյալներով, Էլբայի թեկնածությունը քննարկվում է մի քանի տարի, եթե նրան հաստատեն, ապա նա կդառնա առաջին սևամորթ Ջեյմս Բոնդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Գործող» գործակալ 007 Դենիել Քրեյգն այժմ չորրորդ անգամ է նկարահանվում այդ դերում` «007։ Սպեկտր» 24–րդ ֆիլմում, որն էկրան կբարձրանա 2015 թվականին։ Մինչ այդ Քրեյգը բրիտանացի լրտեսին «Կազինո Ռոյալ» (2006), «Գթության քվանտ» (2008) և «007։ Կոորդինատներ` Սքայֆոլ» (2012)։

«Բոնդապատման» առաջին ֆիլմի` «Դոկտոր Նոուի» պրեմիերան կայացել է 1962 թվականին։ Յան Ֆլեմինգի լրտեսական պատմությունների էկրանավորումն այնքան հաջողված էր, որ EON Productions Ltd ընկերությունը հետագա ֆիլմերի նկարահանման պայմանագիր կնքեց։ Տարբեր ժամանակներում 007 գործակալի դերը կատարել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոտի Դալթոնը, Փիրս Բրոսնանը։

2014 թվականի նոյեմբերին ցանցահենները կոտրել են Sony Pictures Entertainment–ի համակարգչային ցանցը և համացանցում տեղադրել ստուդիայի մի քանի ֆիլմեր, այդ թվում` դեռևս էկրան չբարձրացած ֆիլմերը։ Բացի այդ, չարագործներն ընկերությունների աշխատակիցների էլեկտրոնային փոստի և այլ տվյալների հասանելիություն են ստացել։ Ցանցահեններից զգուշանալու համար Sony Pictures Entertainment–ը ստիպված է եղել հետաձգել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին պատմող «Հարցազրույց» կատակերգական մարտաֆիլմի պրեմիերան։ ՀԴԲ–ն պաշտոնապես մեղադրել է ԿԺԴՀ–ին Sony Pictures Entertainment–ի վրա կատարած կիբեռգրոհի մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։