486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հունվարի 11–ին հայտնի կդառնան 2015թ.–ի «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրների անունները
12:18
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA) հինգշաբթի կհրապարակի 2015թ.–ի «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակի հավակնորդների անունները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 11–ին Լոս Անջելեսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հավակնորդների անունները կհրապարակվեն NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Լարվածությունը կպահպանվի մինչև  վերջին րոպեն, սակայն բազմաթիվ կայքեր և թերթեր ներկայացնում են իրենց կանխատեսումները։ Այսպես` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հավանական հավակնորդների թվում գրեթե բոլորը նշում են Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը։ «Ոսկե գլոբուսի» համար պայքարում, ամենայն հավանականությամբ, այդ ֆիլմը կմրցի լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմի հետ։

Պակաս լավատեսական են «Սառցե թագուհի 2» ռուսական լիամետրաժ մուլտֆիլմի համար արված կանխատեսումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռեժիսոր Ալեքսեյ Ցիցիլինի աշխատանքը իտալացի և ճապոնացի մուլտիպլիկատորների ֆիլմերի հետ ներառվել է «Ոսկե գլոբուսի» 17 հավակնորդների երկար ցանկում։ Սակայն այս տարվա մրցանակի առավել հավանական թեկնածուների շարքում փորձագետները նշում են «Լեգո.ֆիլմ»–ը (The Lego Movie), «Հրեշների ընտանիքը» (The Boxtrolls), DreamWorks Animation ստուդիայի «Ինչպես ընտելացնել վիշապին 2» (How To Train Your Dragon 2) և Walt Disney Animation Studios –ի «Հերոսների քաղաք» (Big Hero 6) մուլտֆիլմերը։

Ըստ կանխատեսումների` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն «Նմանակման խաղ» (The Imitation Game) ֆիլմը, «Պատանեկություն» (Boyhood) դրաման, «Սելմա» (Selma) պատմական դրաման և «Սթիվն Հոգսի տիեզերքը» (Theory of Everything)։

Լավագույն ռեժիսուրայի համար, ամենայն հավանականությամբ, այս տարի կպայքարեն «Բերդմեն» (Birdman) հոգեբանական տրագիկոմեդիայի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն (Alejandro Gonzalez Inarritu), Ռիչարդ Լինկլեյթերը (Richard Linklater) «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմի համար, Ավա ԴյուՎերնեյը (Ava DuVernay) «Սելմա» (Selma) պատմական դրամայի համար։ Շատերը կանխատեսում են, որ հավակնորդների ցանկում կհայտնվի նաև Անջելինա Ջոլին (Angelina Jolie) «Անկոտրումը» (Unbroken) ֆիլմի համար։

«Ոսկե գլոբուս» մրցանակը հանձնվում է 1942թ.–ից կինոֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի համար, մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվարին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։Ասոցիացիայում ներառված է ավելի քան 90 թղթակից աշխարհի 55 երկրից։ Մրցանակը հանձնվում է 25 անվանակարգում, որոնցից 14–ը հանձնվում է կինոյի ոլորտում, 11–ը` հեռուստատեսային նախագծերի ոլորտում։ Յուրաքանչյուր կատեգորիայում սովորաբար առաջադրվում է հինգ հավակնորդ։ HFPA–ի համաձայն` ամեն տարի մինչև հաղթողների անունները հրապարակելը ասոցիացիայի անդամները դիտում են ավելի քան 300 կինոֆիլմ։ Հաղթողի համար կազմակերպված քվեարկությունը կավարտվի հունվարի 7–ին։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։