481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Էստոնացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես կբացվի Երևանում 2015թ.–ի հունիսին
18:39
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էստոնացի նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կբացվի 2015 թվականի հունիսին Երևանում, հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Էստոնացի վարպետները կժամանեն Երևան մեր հրավերով և կներկայացնեն իրենց աշխատանքները հայ արվեստասերներին»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հարությունյանը։

Ըստ նրա` համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հայ նկարիչների` 2014 թվականի ապրիլին կայացած «Քայլող հետքեր. Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսի ժամանակ։

Տալլինի ցուցահանդեսն անցել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորչական օժանդակության շնորհիվ, Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Հարությունյանը նշեց նաև, որ հիմնադրամի` 2015 թվականի ծրագրերում է նաև ժամանակակից գերմանական նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։

«Այդ ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերին։ Այս պահին բանակցություններ են տարվում Հայաստանի ազգային պատկերասրահի հետ հենց այնտեղ ցուցահանդես անցկացնելու նպատակով»,– ասաց հիմնադրամի նախագահը։

Նա նաև ընդգծեց, որ հեռացող տարին բավականին արգասաբեր էր հիմնադրամի համար, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, անցկացվել են ցուցահանդեսներ, մասնավորապես, արտերկրում։
«Այս տարի մենք իրականացրել ենք 7 նախագիծ, իսկ հաջորդ տարի ծրագրում ենք իրականացնել 14 ծրագիր»,– նշեց Հարությունյանը։

Նկարիչ Նարեկ Ավետիսյանը, ով ակտիվ համագործակցում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ, իր հերթին նշեց, որ իր համար այս տարի հատուկ նշանակություն ունեին «Սիմուլակրում» և «Մինաս ու Նարեկ Ավետիսյաններ. Մոդեռնն ու ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսները։

Ռեժիսոր և դերասանուհի Արմինե Անդան նշեց, որ շատ շնորհակալ է հիմնադրամին ցուցահանդեսների ընթացքում հայ ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայնը» ֆիլմի ցուցադրության համար, որտեղ նա գլխավոր դեր է կատարել և հանդես է եկել որպես սցենարի հեղինակ։

«Մենք շնորհակալ ենք «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամին տրամադրած հնարավորության համար, քանի որ մեր ֆիլմը վիզուալ ժանրի ֆիլմ է, և Հայաստանում նմանատիպ ժապավեններ ցուցադրելը փառատոներից դուրս դժվար է»,– ասաց Անդան։

Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը նշեց, որ մշակութային ոլորտում համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

«Շատ ուրախ եմ, որ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի օժանդակությամբ ինձ հաջողվել է ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունն արտերկրում»,– ասաց երաժիշտը։
Նա ավելացրեց, որ մտադիր է շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և այդ կապակցությամբ 2015 թվականին մտադիր է համերգ ունենալ Հալլե քաղաքում։

2012 թվականին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակը Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթի փոխանակման, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացման և ամրապնդմանն օժանդակելն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։