486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային խոհանոցն անհրաժեշտ է դասավանդել դպրոցներում. Փորձագետ
15:58
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայ ազգային խոհանոցը և դրա ավանդույթներն անհրաժեշտ է դասավանդել Հայաստանի դպրոցներում. այս կարծիքին է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։  

«Այսօր շատ կարևոր է, որ մեր ավանդույթները պահպանվեն , նոր սերունդը իմանա իր խոհանոցը։ Մենք` Հայաստանի մշակույթի նախարարության միջոցով մտադիր ենք մի քանի դպրոցների առաջարկել պիլոտային ծրագիր»,–ուրբաթ, մամուլի ասուլիսի ընթացում ասաց Մամուլյանը։

Նրա խոսքերով հայ ազգային խոհանոցի ավանդույթներն առավել  պահպանվել են սփյուռքում, քան բուն Հայաստանում

«Մեր  հայրենակիցներից շատերը, ապրելով արտերկրում, չեն տիրապետում հայոց լեզվին, լավ չեն իմանում հայկական մշակույթը, բայց նույնիսկ նրանք փայփայում են խոհարարական ավանդույթները, ինչը օգնում է նրանց պահպանել ազգային ինքնությունը»,–ասաց Մամուլյանը։,

Իր հերթին, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը նշեց, որ այսօր հասարակությունը հատուկ ուշադրության պետք է արժանացնի  ոչ նյութական մշակութային արժեքներին։

«Մենք` մեր հերթին աշխատում ենք տարաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանի ոչ նյութական մշակությաին արժեքների պահպանության ուղղությամբ։ Այս առթիվ իրականացվում են մի շարք նախագծեր, բայց արդյունքի համար անհրաժեշտ է մեր յուրաքանչյուրի ջանքերը»,–ասաց Մարգարյանը։

Նա նաև ընդգծեց, որ  սկսած 2006 թվականից Հայաստանն ակտիվորեն գործակցում է ՅՈՆԵՍԿՕ–ի հետ, ոչ նյութական արժեքների պահպանության համար  երկրում ստեղծվել է համապատասխան օրեսդրական դաշտ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։