478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Խաչատրյանի անվան երաժշտական փառատոնի փակմանը նվիրված համերգը կհեռարձակի Euronews–ի պաշտոնական կայքը
17:02
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խաչատրյանի անվան երաժշտական երկրորդ փառատոնի փակմանը նվիրված համերգը կանցկացվի Խաչատրյանի անվան դահլիճում ու կհեռարձակվի «Euronews–ի պաշտոնական կայքով, ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

«Փառատոնի եզրափակիչ համերգը կնվիրվի քաղաքական հայտնի գործիչ Արամ Մանուկյանի 135–ամյակին»,– հինգշաբթի ասաց Սմբատյանը։

Ըստ նրա, փառատոնն արդեն ճանաչում է վայելում միջազգային ասպարեզում, ինչի վկայությունն է այն փաստը, որ առաջին անգամ համերգը կհեռարձակվի Euronews–ի պաշտոնական կայքում` www.euronews.com։

«Կարծում եմ, որ այդ փաստը թույլ է տալիս կարծել, որ փառատոնն իսկապես հաջողվել է»,– ասաց Սմբատյանը։ Նա նշեց նաև, որ սեպտեմբերի 16–ին մեկնարկած փառատոնի շրջանակում անցկացվել է Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների հոբելյաններին նվիրված համերգաշար։

«Ես նաև շատ գոհ եմ որպես երաժիշտ, որ մեր փառատոնի շրջանակում հնչեցին աշխարհահռչակ ստեղծագործությունների երևանյան պրեմիերաներ»,– ավելացրեց նա։

Նվագախմբի տնօրեն Աննա Տեր–Հովակիմյանն իր հերթին նշեց, որ «Euronews» կայքում համերգի ուղիղ հեռարձակման շնորհիվ երեկոյի լսարանը կարող է հասնել շուրջ 400 հազարի։

«Մենք ծրագրում ենք համագործակցել ընկերության հետ նաև հաջորդ տարի։ Կարծում եմ, որ 2015 թվականին այդպիսի հայտնի մեդիագործընկերոջ հետ համագործակցությունն առավել կարևոր է, քանի որ համերգների մեծամասնությունը կնվիրվի հայոց ցեղասպանության 100–ամյակին»,– ավելացրեց Տեր–Հովակիմյանը։

Նա հիշեցրեց, որ փառատոնի շրջանակում բոլոր համերգներն անցել են նվագախմբի կայքում առցանց–հեռարձակմամբ, ինչը, ըստ էության, գրավել է «Euronews»-ին։

Երեկոյի ընթացքում փառատոնի մասնակիցները կկատարեն մաեստրո Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանում նախորդ տարվանից։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։